Հաշմանդամությունը իրավիճակի ընկալումն է

Հաշմանդամությունը, ինչ խոսք, խնդիր չէ, այլ կարգավիճակ, սակայն կարող է մի շարք հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ: Հաշմանդամություն ունեցող կանայք համընդհանուր խնդիրներից զատ լրացուցիչ խոչնդոտների առաջ են կանգնում: Երբեմն այն մեկուսանալու, հասարակությանը չինտեգրվելու, ակտիվ կյանքով չապրելու պատճառ է դառնում:

Ինչպե՞ս հաղթահարել հաշմանդամության հետևանքով առաջացած հոգեբանական բարդույթները, ազատվել դրանցից ու ապրել լիարժեք կյանքով: Սրանք հարցեր են, որոնց միայն տեսականորեն կարելի է պատասխանել, քանի որ յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես տնօրինել սեփական կյանքը:

Փորձելով որոշակի պատասխան տալ վերոհիշյալ հարցերին՝ զրուցեցինք բժիշկ-հոգեբան, հոգեբանական գիտություների թեկնածու, «ԱՊԱԳԱ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար Արմեն Բեջանյանի հետ.

Ինչ վերաբերում է դիմելության տոկոսին, ապա պետք է ասեմ, որ մեզ դիմում  են 80% կանայք, ընդ որում, նրանք դիմում են այն բոլոր հարցերով, որոնցով մեզ մոտ գալիս են հաշմանդամություն չունեցող կանայք: Ըստ էության, այստեղ տարբերություն չկա, քանի որ եթե հաշմանդամություն ունեցող կինը դիմում է հոգեբանի, ուրեմն արդեն առողջ մարդ է: Խնդիրը հաշմանդամություն բառի տարընթերցումն է: Այն սոցիալական կարգավիճակ է: Հոգեբանական տեսանկյունից հաշմանդամ կարող է լինել նաև այն մարդը, ով ինքն է իրեն հաշմանդամ զգում: Կարևորն այստեղ այն է, թե ինչպես է մարդն իր խնդիրն ընկալում: Այցելուների հետ շփման ժամանակ նրանց ֆիզիկական խնդիրը կամ կարգավիճակն ինձ համար որևէ նշանակություն չունի: Հաշմանդամությունը իրավիճակի ընկալումն է տվյալ անձի կողմից:

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s