Մամլո հաղորդագրություն

Վաղը` Օգոստոսի 22-ին, ժամը` 11:00-ին «Երկու երես» ակումբում (Տերյան 72, ազգային գրադարանի նորաբաց մասնաշենքի 2-րդ հարկում) տեղի կունենա մամլո ասուլիս: «Որքանո՞վ են հարմարեցված քաղաքի փողոցներն ու շենքերը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Արդյո՞ք թեքահարթակները հարմարավետ են և համապատասխանում են նորմերին: Խնդիրներ և լուծման տարբերակներ» թեմայով: Թեման կվերլուծեն «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Վերջում հավելեք, որ այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am:

Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու