«Նոր սերունդ» ՀԿ-ն և Էստոնիայի «IDA NOORED» երիտասարդական ՀԿ-ն ԵՄ-ի «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը Երեւանում իրականացնում է «Մենք կարող ենք և կանենք» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցում են Էստոնիայից, Լատվիայից, Ուկրանիայից ու Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 28 երիտասարդներ:
Ծրագրի նպատակն է զարգացներ և նպաստել իրազեկվածության մակարդակը երկրներում ու երիտասարդների միջոցով պայքարել տիրող հասարակական խնդիրների դեմ:
Նաև հաշվի է առնվում, որ ամեն երկրում պետք է ստեղծված լինեն հավասար պայմաններ, ընդ որում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հանդեպ հանդուրժողականության և միասնականության ձեւավորում: Մյուս կողմից ծրագրի ընթացքում կխոսվի միջմշակութային թեմաներից՝ օգտագործելով ոչ ֆորմալ կրթության մեթոդները: Հետևաբար կարծարծվեն երիտասարդության խնդիրները, քանզի սրանք ևս կարող են կարևոր դեր ունենալ մեր խնդրի լուծման համար:
«Էռասմուս+» ծրագրի շրջանակներում կընդլայնվի հետաքրքրությունը եվրոպական արժեքների եւ կրթության ինքնորոշման վերաբերյալ: Ընդ որում կլինի համագործակցություն Եվրոպայի երիտասարդության հետ: 8 օրյա դասընթացը մասնակիցներին ոչ միայն թույլ կտա փոխանակման միջոցով ծանոթանալ եվրոպական մշակութային արժեքներին, այլ նաև հնարավորություն կտա վերջիններիս ծանոթանալ ոչ ֆորմալ կրթության գաղափարին և հնարավորություններին: