Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման և հոգու կատարելության:
Սրտանց շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Այսօր ես այն համոզմունքին եմ, որ բոլորի հետ և բոլորի կողքին են նաև հաշմանդամություն ունեցող երեխաները անկախ իրենց տեսողական, լսողական, մտավոր և այլ խնդիրներից: Բոլորն էլ յուրահատուկ են իրենց բնույթով, և պետք է ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով:
Մեկ անգամ ևս շնորհավորելով կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ բազմաթիվ նվաճումներ ու վերելքներ կյանքի առեղծվածային ճանապարհներում:
Մեծագույն հարգանքներով
«ԷԽՈ» ՀԿ նախագահ` Սերյոժա Օհանջանյան