Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ի սրահում տեղի կունենա ասուլիս «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բուհական ոլորտում» թեմայով: «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագիրը, որի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու համար հավասար պայմանների ապահովմանը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն այն հիմնական խնդիրները, որոնք հնարավորություն չեն տալիս հաշմանդամություն ունեցող անձանց լիովին իրացնել բարձրագույն կրթություն ստանալու իրենց իրավունքը:
Բանախոսներ՝
Սերյոժա Օհանջանյան՝ «ԷԽՈ» ՀԿ նախագահ,
Ռուդոլֆ Զաբրոդին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան,
Արմինե Կազարյան՝ Սոցիոլոգ: