Motivation-ը՝ Վ. Բրյուսովի ուսանողների հետ

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում կազմակերպվող թվով 50 ուսանողների հետ ոչ ֆորմալ սեմինար-քննարկում:

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց բուհական խնդիրները և եղան դրանց լուծմանը վերաբերվող խմբակային առաջարկներ: Ծրագրի շրջանակներում արծարծվեց նաև այն հարցը, թե այսօր ԲՈւՀ-երը որքանով են հարմարավետ հաշմանդամություն ունեցող ուսանողների համար, իսկ ուսանողները որքանով և ինչպես կարող են նպաստել դրանց իրականացմանը՝ օգտվելով միջազգային փորձից:
Ուրախալի փաստ է, որ այսօր մենք ունենք առողջ դատողությամբ ու խելացի մտածելակերպով ուսանողներ, ովքեր պատրաստ էին իրենց ներդրումն ունենալ հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավմանը:
Ավարտին բոլոր ուսանողները լրացրեցին գնահատման թերթիկները, նաև իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն արտահայտեցին այնտեղ։

Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է «Հույսի կամուրջ», «Սկարպ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների շնորհիվ` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: