Օրենքի անկատար լինելու հետևանքով խախտվում է բարոյական իրավունքը

Այսօր գործով գնացել էի «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ի Շենգավիթի մասնաճյուղը (Գարեգին Նժդեհի փող., 32 շենք), որը վերջերս է վերանորոգվել և «հարմարեցվել» հաշմանդամություն ունեցող անձանց պահանջներին:

Բայց, ավաղ, մատչելիություն ասելով ոմանք պատկերացնում են միայն թեքահարթակ և անգամ իրենց պատկերացրածը չեն կարողանում իրագործել ինչպես հարկն է: Կարող եք ինքներդ տեսնել թեքահարթակների «հարմարավետությունը» հետևյալ նկարներում:

Այստեղ առկա է ոչ միայն բարոյական իրավունքի ոտնահարում, այլև «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատաման մասին» ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006թ. նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանի խախտում, որով մասնավորապես ասվում է՝ նոր և հիմնովին վերանորոգվող կառույցները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց:

«ԷԽՈ» ՀԿ նախագահ` Սերյոժա Օհանջանյան

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s