«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» հանրային քննարկմանը: Հանդիպման խորագիրն է «Քո ընտրությամբ մի խլիր կյանք»: Թեմային զուգահեռ կխոսվի նաև հաշմանդամության և ՁԻԱՀ-ի մասին, քանի որ դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Այն տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին «Անի Պլազա» հյուրանոցի Գառնի սրահում (Սայաթ-Նովայի պող., 19 շենք):
«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը վերոնշյալ հանրային քննարկումը կազմակերպել է «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am: Նախապես շնորհակալություն ենք հայտնում և ակնկալում արդյունավետ քննարկում: