Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

autismԱյսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի՝ Միացյալ ազգերի կազմակերպության, գլխավոր վեհաժողովը 2008 թվականի ապրիլի 2-ին հայտարարեց Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք:

Ամբողջ աշխարհում գրեթե 80 տոկոս աուտիզմ ունեցող մեծահասակներ գործազուրկ են: Սակայն նման խնդիրներ ունեցողներն օժտված են լավագույն ընդունակություններով, տրամաբանական մտածողությամբ, որն աշխատանքում ուշադրություն է պահանջում դետալներին: Չկա բավարար պրոֆեսիոնալ ուսուցում, ինչը թույլ կտա հաղթահարել խոչընդոտներն աշխատանքի ընդունվելիս:

Աուտիզմ ունեցող երեխաների թիվը մեծ է ամբողջ աշխարհում: Այս տիպի խնդիրները ընտանիքներին կանգնեցնում են զգալի տնտեսական դժվարությունների առաջ,ինչը կապված է զարգացող երկրներում առողջապահական ռեսուրսների սահմանափակումների հետ: Հայաստանում 1000-ից ավել երեխա ունի աուտիզմ, իսկ  www.autismspeaks.org կայքի տվյալներով՝ աշխարհում ամեն 88-րդը, տղա երեխաների մոտ 4 անգամ ավելի հաճախ է հանդիպում:

1980-ական թթ.-ից աուտիզմը կտրուկ աճել է, ինչը հավանաբար կապված է ախտորոշման մոտեցման հետ: Սովորաբար խանգարումները նկատվում են ծնողների կողմից կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Հայտնի չեն աուտիզմը վերջնական բուժող մեթոդներ: Քչերին է հաջողվում մինչև չափահաս դառնալը ձեռք բերել ինքնուրույնություն անձնական կյանքում, բայց նրանց մեջ էլ հաջողակներ կան: Շատերն են գտնում, որ աուտիզմը ոչ թե հիվանդություն է,այլ հատուկ ալտերնատիվ վիճակ:

«ԷԽՈ» աջակցման կենտրոնի համոզմամբ և հավաստիացմամբ աուտիզմով մարդիկ ոչ թե տարօրինակ են, այլ տարբերվում են իրենց բացառիկ ընդունակություններով՝ պետք է միայն հնարավորություն տալ ինքնահաստատման:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s