Անվտանգ սնունդ. ֆերմայից մինչեւ ափսե

Ապրիլի 7-ը նշվում է որպես առողջության միջազգային օր: Սննդային ծագում ունեցող հիվանդությունների մասին նոր տվյալներն ընդգծում են գլոբալ սպառնալիքները, որոնք բխում են վտանգավոր սննդամթերքներից: ՄԱԿ-ը ուշադրությունը սևեռում է սննդի անվտանգության ոլորտին հետևյալ լոզունգով` «Անվտանգ սնունդ. ֆերմայից մինչեւ ափսե»: Սննդի արտադրությունը պետք է հիմնված լինի արդյունաբերական հիմքի վրա, իսկ առևտուրը կկայանա գլոբալ մակարդակով:

Սննդամթերքները կարող են պարունակել վնասակար բակտերիաներ,վիրուսներ կամ քիմիական նյութեր և ի հայտ բերել ավելի քան 200 հիվանդություններ՝ փորլուծությունից մինչև քաղցկեղ: Վտանգավոր սննդատեսակներից կարելի է օրինակ բերել ոչ բավարար ստուգված կենդանական ծագում ունեցող սնունդները, մրգերն ու բանջարեղենները, որոնք կարող են պարունակել ծովային բիոտոկսիկներ:

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակում է առաջին արդյունքները ներկայիս համաշխարհային սննդային հիվանդությունների վերաբերյալ առավել լայն վերլուծությամբ: Սպասվում է, որ այս հետազոտության վերջնական արդյունքները կհրապարակվեն 2015թ. հոկտեմբերին:

Մի քանի կարևոր արդյունքներ վերաբերում են աղիքային ինֆեկցիաներին` պայմանավորված վիրուսներով, բակտերիաներով, որոնք մարմին են ներթափանցում աղտոտված սննդի միջոցով: Դրանցից մի քանիսն են.

  • 2010 թ. եղել է մոտ 582 մլն դեպք 22 տարբեր սննդային ծագման աղիքային հիվանդություններով և 351 մահվան դեպք:
  • Հիմնականում մահ առաջացնող աղիքային հիվանդությունների խթանիչներն են Salmonella Typhi (52 000 մահ), Enteropathogenic  coli (37 000) և Norovirus (35 000):
  • Սննդամթերքից առաջացած ամենածանր աղիքային հիվանդությունները գրանցված են  Աֆրիկայում, որին հաջորդում է հարավ-արևելյան Ասիան:
  • Մարդկանց ավելի քան 40%, որոնք տուժել են աղիքային հիվանդություններից` պայմանավորված սննդային աղտոտվածությամբ, մինչև հինգ տարեկան երեխաներ են:

Ոչ անվնաս սննդամթերքները նաև լուրջ տնտեսական վտանգների աղբյուր կարող են լինել: 2011թ. Գերմանիայում տեղի ունեցած վթարի հետևանքով` E. coli-ով պայմանավորված, ֆերմերների և արդյունաբերության բնագավառում առաջացրել է վնաս 1,3 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Արդյունքում արտակարգ օժանդակության կարգով Եվրոպական Միության 22 պետությունների վճարվեց 236 մլն ԱՄՆ դոլար: Նման խնդիրներից խուսափելու համար, որոնք համաշխարհային բնույթի խնդիրներ են առաջացնում,  ջանքերը պետք է ուղղված լինեն անվնաս սնունդ արտադրելու ուղղությամբ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան