Իրազեկման նոր ծրագիր ք. Սպիտակում

2Անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, իսկ դրա իրացումը անհատի ձևավորման, զարգացման, հետագա աշխատանքային զբաղվածության և հուսալի ապագայի հիմնական գրավականն է: Հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում ներառվելն առավել նշանակալի է: Թեև օրենսդրական որոշակի բարեփոխումների և ֆորմալ գործընթացների, այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս շարունակում են հանդիպել արգելքների և ոտնահարվում են իրենց իրավունքները: Այս խնդիրն առավել ընդգծվում է մարզերում, համայնքներում առկա կարծրատիպերի և վերաբերմունքի դրսևորմամբ: Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ ենթարկվում են խտրականության՝ զրկվելով համայնքում ներառվելու հնարավորությունից համայնքի վերաբերմունքի, անմատչելիության, անիրազեկության, ընտանիքում առկա կարծրատիպերի և ընտանիքի անդամների կողմից ճիշտ չընկալվելու պատճառով: Բնականաբար այս իրավիճակում ոտնահարվում է հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքին ներառվելու իրավունքը:

Հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքներում մասնակցության կարևորությունը ներառական հասարակության կայացման, նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիակատար իրացման, ինտեգրման և արժանապատիվ կենսամակարդակի ապահովման համար՝ «Սպիտակ բազե» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպություններն իրականացնում են «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» համատեղ ծրագիրը, որը կնպաստի հանրության և հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկությանն ու ներգրավմանը հանրային կյանք:

Ապրիլի 15-ին «Ապրել անկախ և ներառվել համայնքում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց սեմինար-քննարկում Սպիտակ քաղաքի Կենտրոնական գրադարանում: Սեմինար-քննարկումը անցկացրեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը, որին մասնակցում էին գրադարանի աշխատակիցները և քաղաքապետարանի առաջատար մասնագետները: Քննարկումն անցավ շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում, խոսվեց հաշմանդամության և ներառական հասարակության ստեղծմանն ուղղված առավել ընդգրկուն ռազմավարության մասին, որի մի մասը պետք է կազմի նաև ք. Սպիտակը:

Հանդիպման ընթացքում գրադարանի տնօրեն Քնարիկ Գրիգորյանը կարևոր համարեց նմանատիպ հանդիպում-քննարկումները՝ միաժամանակ ներկայացնելով գրադարանի աշխատակիցների կողմից իրականացվող տնայցերն ընթերցասեր հաշմանդամություն ունեցող անձանց: Ներկայացվեց նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնակցության ակտիվությունը գրադարանի կողմից կազմակերպվեղ միջոցառումներին:

Ակտիվ քննարկումը հնարավորություն տվեց մասնակիցներին բարձրացնել իրենց հուզող հարցերը, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով՝ ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Վերջում բոլոր մասնակիցները ստացան ծրագրի շրջանակներում տպագրված «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» ձեռնարկը:

Նշենք, որ վերոնշյալ սեմինար-քննարկումը կազմակերպել է «Ապրել անկախ և ներառվել համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհների արդյունքում: Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության կողմից` Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի լրագրող՝ Միլենա Խաչատուրովա

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s