Կին եմ` անկախ կարգավիճակից

Հասարակության մեջ կանայք և տղամարդիկ ունեն տարբեր դերեր, պարտականություններ, ռեսուրսների և բարիքների տարբեր մատչելիություն, ինչի արդյունքում պետության քաղաքականությունը, օրենսդրությունը և ծրագրերը նրանց վրա ազդում են տարբեր ձևերով: Զարգացմանն ուղղված ռազմավարությունները պետք է հաշվի առնեն այդ տարբերություններն ու ներառեն գենդերային մոտեցումներ: Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց  իրավունքների և հնարավորությունների իրացման ոլորտում գենդերային տարբերությունների ուսումնասիրությունը վկայում է, որ ի տարբերություն հաշմանդամություն ունեցող տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, աղջիկները կրկնակի խոցելի են նախ` իրենց սեռի, ապա նոր` հաշմանդամության պատճառով: Հաշմանդամության և գենդերային անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է, և հասարակության մեջ պահպանվող ու նույնիսկ ամրապնդվող, գենդերային դերերի ավանդական բաժանումը:

Թեև ՀՀ-ն 2014թ. հոկտեմբերին վավերացրել է Միավորված ազգերի կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որն առանձին հոդվածով անդրադառնում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքներին`պարտավորեցնելով մասնակից պետություններին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովեն կանանց լիակատար զարգացումը և հնարավորությունների մեծացումը:

Շատ կարևոր հանգամանք է կանանց վերարտադրողականությունը, ինչը պետք է լինի առաջնային և չառնչվի խոչընդոտների հետ: Բժշկական հաստատությունները պարտավոր են լինել մատչելի, համալրված սարքավորումներով, որպեսզի բացառվեն տեղաշարժման հետ կապված խնդիրները՝ ստեղծելով  անհատի ինքնուրույն տեղաշարժման հնարավոր պայմաններ:

Շենքի հարթ մուտքը, թեքահարթակը, հատակի ռետինե բաժանարարները, լայն մուտքով և խոսող վերելակը, Բրայլի այբուբենով հասանելի նյութերը, աղետի դեպքում թարթող ազդարարը այն նվազագույն հարմարեցումներն են, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց հաղթահարել ֆիզիկական և զգայական միջավայրային խոչընդոտները և մյուսների հետ հավասար մասնակցել մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում:

«Օրենքի առաջին բացթողումներից է այն, որ օրենքը թույլ չի տալիս հաշմանդամություն ունեցող անձանց որդեգրել երեխա,- ասում է «Սպիտակ Բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության ՀԿ նախագահ Մարինե Ասատրյանը,- ոչ բոլոր հաշմանդամություն ունեցող կանայք են, որ կարող են անցնել անասելի զրկանքների միջով և մեծացնել իրենց երեխաներին: Որքան էլ ցանկանան, միևնույն է շատերը չեն կարող մեծացնել իրենց երեխաներին հատկապես սոցիալական անմատչելիության պատճառով»:  Նա նաև հավելեց, որ 21500 դրամ հաշմանդամության համար նախատեսված թոշակ ստացող անձը չի կարող 16000 դրամ նպաստով մեծացնել, խնամել երեխային, քանի որ այդ գումարով առաջին խմբի հաշմանդամություն ունեցողը միայն իր  դեղորայքը չի կարող գնել, ուր մնաց երեխա ունենալ և երեխայի համար ապագա կառուցել:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s