Ինֆեկցիաներից մինչև հոգեկան առողջություն

Առողջությունը ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցություն է: Այն կարևոր դեր ունի տնտեսական աճի և բարգավաճման գործում, իսկ աղքատության ցուցանիշի բարձրացումն էլ ավելացնում է առողջության  սպառնալիքները: Վտանգավոր պայմանները ներառում են վնասակար և աղտոտված միջավայրը, ոչ ադեկվատ սնուցումը, բուժական օգնությանը դիմելու հնարավորության բացակայությունը: Բնակչությունը հաճախ ենթարկվում է հոգեկան առողջության խնդիրների տարածման վտանգին:

Յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակում մարդիկ հակված են հոգեկան առողջության խնդիրներ ձեռք բերմանը: ՄԱԿ-ը առողջության ոլորտում նպատակ ունի լուծել երեք հիմնական խնդիրներ` պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ, որոնց նվազումը կնպաստի մայրական առողջության բարելավմանը և կնվազեցնի մանկական մահացությունը: ՄԱԿ-ը նաև հիշեցնում է` դպրոցահասակ երեխաների մոտ ֆիզիկական հաշմանդամության առաջացման ամենատարածված պատճառը վնասվածքն է:

Ինչո՞ւ է այս ամենը վերաբերում ինձ

Խոսքը գնում է հենց ձեր կյանքի մասին: Առողջության լավ վիճակն արտացոլվում է յուրաքանչյուր ոլորտում:

Ամենաշատ թվով մարդիկ շուտով մարդկության ողջ պատմության ընթացքում կհասնեն պտղաբերության տարիքի: Բայց հիմնականում զարգացող երկրներում (և որոշ զարգացած) դեռ.

  • Բացակայում է վերարտադրողական առողջության ոլորտում բավարար զարգացվածությունը (սեռով պայմանավորված պտղի արհեստական ընդհատում),
  • Նշվում է մահացության բարձր ցուցանիշ հղի կանանց շրջանում և ծննդաբերության ժամանակ,
  • Ամեն երկրորդ երիտասարդը, ով սկսել և շարունակում է ծխել, կմահանա ծխելու հետևանքով առաջացող հիվանդություններից,
  • Մանկական կուրության հիմնական պատճառը A վիտամինի պակասությունն է,
  • Մտավոր խնդիրների կանխարգելման ուշացումը և երեխաների մոտ ուղեղի վնասվածքները յոդի պակասությունից են:

Խոշոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, իրականացնում են բազմակողմանի ծրագրեր, որոնք ուղղված են կյանքի որակի բարելավմանը:

Ի՞նչ կարող եմ ես անել

Համաձայն Համաշխարհային բանկի կողմից վերջերս իրականացրած հետազոտությանը`զարգացող շրջաններում ձեռքերի սովորական լվացումը կրճատում է որոշ հիվանդություններով վարակվելու թիվը 50%-ով, հատկապես ստամոքս-աղիքային համակարգի ինֆեկցիաները:

Հիշի՛ր, որ քո առողջությունը ամեն ինչ չէ կյանքումդ, սակայն ամեն ինչ ոչինչ է, եթե դու չունես առողջություն:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան