Մայիսի 5-ը հաշմանդամության իրավունքների պայքարի միջազգային օրն է

disability1-672x3401992 թ. հաշմանդամություն ունեցող մարդիկ միառժամանակ եվրոպական 17 երկրներից  նշեցին հաշմանդամություն ունեցող մարդկանց հավասար իրավունքների օրը մայիսի 5-ին: Այն նշանավորվեց  որպես ֆիզիկական, մտավոր կամ զգայական հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականության դեմ պայքարի օր:

Այս օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ է, որ աշխատանքի տեղավորվելու իրավունքը, հասանելի կրթությունը և դրա ենթակառուցվածքները հաճախ անուշադրության են մատնվում, ոտնահարվում են նույնիսկ տնտեսապես զարգացած երկրներում, էլ չենք խոսում մյուսների մասին: Ըստ Առողջապահության համաշխարհային  կազմակերպության գնահատականի`աշխարհում ավելի քան 1 մլրդ մարդ ունի հաշմանդամություն, ինչը համապատասխանում է բնակչության 15%:

Ավելին, հաշմանդամության ցուցանիշը բարձրանում է, ինչը պայմանավորված է բնակչության ծերացման և քրոնիկ հիվանդությունների աճի հետ: Ամեն տարի հաշմանդամություն են ձեռք բերում ավելի քան 700 000 մարդ: Թվերն  ուշադրության արժանի են:

Ամեն տարի այս օրն աշխարհի տարբեր քաղաքներում շատ ակցիաներ են անցկացվում`ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Նաև իրականացվում են բարեգործական և կրթական միջոցառումներ:

Նպատակը մեկն է. բոլորը պետք է ապրեն լիարժեք կյանքով, քանզի ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s