Անկախ ապրելու գրավականը

Արդեն 3 ամիս է  «Սպիտակ բազե» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպություններն իրականացնում են «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» համատեղ ծրագիրը, որը կնպաստի հանրության և հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկությանն ու ներգրավմանը հանրային կյանք: Վերջին  սեմինար-քննարկումը անցկացվեց մայիսի 5-ին հաշմանդամության իրավունքների պայքարի միջազգային օրվան նվիրված Սպիտակ քաղաքում: Հանդիպմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձիք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև Սպիտակի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցը, ով ներկայացրեց պետության կողմից իրականացվող ծրագիրը:

Վերջինս նաև ավելացրեց, թե ինչ խոչընդոտների և խտրականության հետ են առնչվում գործարարների հետ հանդիպման ընթացքում: Չնայած նրան, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը միևնույն է դրականորեն փոխվում է: Այս անգամ հանդիպումն առավել հետաքրքիր անցավ, քանի որ ծնողները եկել էին իրենց երեխաների հետ, որոնք խաղում էին նոր ստեղծված մանկական սենյակում:

Նման հանդիպումների շնորհիվ ծնողների մոտ բարձրանում է իրազեկության մակարդակը, իսկ երեխաների մասնակցությունն այս հանդիպումներին ոգևորություն է առաջացնում, ավելի են կարողանում գնահատել շրջապատը, ինչի շնորհիվ մեծանում է աշխատելու և սովորելու ցանկությունը:

Այն ներկայացրեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը, ով գտնում է, որ  հաշմանդամություն ունեցող երեխաները նախևառաջ պետք է ընտանիքում   ճիշտ աջակցություն  ստանան, ընտանիք ներառվեն, ընդ որում, անհրաժեշտ, կիրառելի և արդիական է կրթական ամենատարբեր` ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերի կազմակերպման համար կրթական բոլոր օղակներում` սկսած վաղ մանկական, տարրական և միջնակարգ փուլերից մինչև մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթություն:

Սեմինար-քննարկումը կազմակերպվել է «Ապրել անկախ և ներառվել հասարակությունում» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհների արդյունքում: Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության կողմից` Մոսկվայում Նորվեգիայի դեսպանատան ֆինանսավորմամբ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Հակոբյան