Մայիսի 17` Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր

Մայիսի 17-ին նշվում է առաջին միջազգային հեռագրական կոնվենցիայի ստորագրման տարեդարձը: Եվ այդ օրը նշվում է տեղեկատվական հասարակության օրը: 2015թ. լրանում է Հեռահաղորդակցության միջազգային միության հիմնադրման 150-ամյակը, որը ստեղծվել է 1865թ. Փարիզում: Օրվա հետ կապված տոնակատարությունները տեղի կունենան Ժնևում` կոնֆերանսների միջազգային կենտրոնում:

«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օրվա կապակցությամբ  և, առիթից օգտվելով, բայց կասկածի տակ չդնելով հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության ոլորտի աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը և ներուժը, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել հաշմանդամության խնդիրների լուսաբանման կարևորությանն ու մեթոդներին, քանի որ Հայաստանում ապրում են ավելի քան 197 հազար հաշմանդամություն ունեցող անձիք: Կարևոր է հասարակությանը ներկայացնել այս անհատների խնդիրները`օգտագործելով հեռահաղորդակցության և տեղեկատվական միջոցները: Նաև տեղեկատվական հասարակությունը կարելի է ընկալել իբրև զարգացած հետարդյունաբերական հասարակություն, հետևաբար պետք է հարգել և հետամուտ լինել հավասարը հավասարի գաղափարին: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցելու և անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվություն անցկացնելու համար: Համոզված ենք, որ մեր համատեղ աշխատանքը կնպաստի, որպեսզի հեռահաղորդակցության և տեղեկատվության ոլորտում ճիշտ բառեր և արտահայտություններ օգտագործվեն, որոնք ավելորդ կարծրատիպեր չեն առաջացնի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից` Լիլիթ Հակոբյան