Հունիսմեկյան մամլո հաղորդագրություն

pressՀայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը խոցելի խումբ  են կազմում, որոնց մոտ առաջնայինը ներառման խնդիրն է: Սովորաբար հաշմանդամություն ունեցող երեխաները անհոգ մանկություն չեն ունենում՝ զուրկ լինելով այն ամենից, ինչից օգտվում են իրենց հասակակիցները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ սիրով տեղեկացնում ենք, որ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպվող երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը կայանալու է Հունիսի 1-ին` ժամը 14:00-ին, Երևան, Արցախի պող. 10Վ շենքին հարակից այգում:

Միջոցառմանը ներկա կգտնվեն «ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնց ուրախ ու տոնական ժամանցը կապահովեն «ԷԼ-ՄԱՐ» կինոստուդիայի թատերախումբը: Իսկ միջոցառման ավարտին ներկա գտնվող բոլոր երեխաները կստանան նվերներ:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը միջոցառման լուսաբանման գործում, քանզի շատերն են բարձրաձայնում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ…

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am:

Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու