Իրավական դաշտում հաշմանդամություն ունեցող մարդիկ այսուհետ ունեն հուսալի պաշտպան

«ԷԽՈ» ՀԿ-ն իրականացնելու է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան» նախագիծը, որի գործառույթն է ուսումնասիրել և լուծում տալ հաշմանդամության պատճառով առաջացած խնդիրներին, անօրինականություններին: Որպես հիմք ընդունելով Սահմանադրությունը, ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքները և այլ իրավական ակտեր` նախագծի աշխատանքային խումբը իր բոլոր հնարավորություններն օգտագործում է արդարացի լուծում տալու համար առաջացած խնդիրներին:

Կարող եք ներկայացնել հաշմանդամության հետ կապված ձեր դեռ չլուծված խնդիրները զանգահարելով՝ +374 (10) 43.94.94 կամ գրեք մեզ՝ info@ekho.am (Վերնագրում նշելով «Պաշտպան» բառը): Խորհրդատվությունը և բոլոր ընթացիկ գործողությունները կատարվում են բացարձակապես անվճար:
Դիմումը ստանալուց հետո աշխատանքային խումբը նախևառաջ ստուգում է խնդիրը: Բոլոր ճշտումներն ավարտելուց հետո հարցի լուծումը տրվում է կա´մ հենց կազմակերպության կողմից, կա´մ ընկեր իրավաբանական կազմակերպությունների միջոցով:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան» նախագիծը նպատակ ունի դառնալ հաշմանդամության հետ կապված խնդիրների կարգավորմամբ զբաղվող լավագույն նախագծերից մեկը, որը զբաղվելու է հաշմանդամություն ունեցող համաքաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հարցերով` որևէ շահույթ չհետապնդելով:

Շահագրգիռ անձիք կարող են մեզ հետևել նաև առցանց՝ www.fb.com/DisabilityRightsDefender, բացի այդ սոցցանցերում հեշտությամբ #DRD հեշթեգի միջոցով կարող եք տարածել և կիսել Ձեր տեսակետը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան» նոր նախագծի վերաբերյալ:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝  Լիլիթ Գրիգորյան