Ինչ է հարկավոր ֆիզիկական և զգայական խնդիրներ ունեցող երեխաներին

Իր անձնական փորձը օրինակ բերելով` «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի հիմնադիր Մարինա Պարազյանը ներկայացնում է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների առջև ծառացած դժվարությունները, որոնք շտապ  լուծում են պահանջում: «Իհարկե, որոշակի թերապիաներ շատ կենտրոններում կան, սակայն առավել ծանր իրավիճակում գտնվող երեխաները փակված են մնում տանը, որովհետև նրանց ամեն օր պետք են մի քանի թերապիաներ, որոնք և´ ժամանակ են խլում, և´ երեխային հոգնեցնում են, և´ մեծ ֆինանսների հետ են կապված»:

Ժամանակն ու փորձը տիկին Մարինային հուշեցին, որ Հայաստանում ծառայությունների նոր մոդել ներդնելու կարիք կա,որը թույլ կտա ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար մատչելի կրթություն և վերականգնողական թերապիաներ ապահովել, իսկ ծնողներին տալ ավելի շատ ազատ ժամանակ իրենց և ընտանիքի մյուս անդամների հոգսերով զբաղվելու համար:

Հետազոտելով ԱՄՆ-ի և Եվրոպական պետությունների փորձը այս բնագավառում` նա իր համար բացահայտում է նոր մեթոդներ, որոնք իրենից ներկայացնում են ամբողջական ու փոխկապակցված համակարգ:

«Նպատակ դրեցի այստեղ ևս նմանօրինակ մեթոդներ ներդնել: «Քրոնիմետ» ընկերության տնօրեն Աննա Սեդրակյանի հետ որոշեցինք դիմել «Արաբկիր» և «Արբես» կենտրոնների ղեկավար Արա Բաբլոյանին` համագործակցության առաջարկով: Նա իր հերթին առաջարկեց, որ իրականացվի պիլոտային ծրագիր, որպեսզի մոդելը ավելի հետաքրքիր ներկայանա և նաև դառնա պետական մտածելակերպի սկիզբ:Ես առաջարկեցի մոդել, որը կներառի և´ դպրոցը, և´ վերականգնողական կենտրոնը».- հավելեց Մարինան:

Բանգլադեշի թիվ 92 մանկապարտեզը և թիվ 9 պոլիկլինիկան դարձան պիլոտային ծրագրի իրականացման հասցեատերերը: Պոլիկլինիկայում ծրագիրը իրականացվեց կառույցի վերանորգումից և հարմարեցումից հետո:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ վերակառուցվեցին շենքերը, «Արաբկիր» և «Օրանժ» հիմնադրամների հետ կահավորեցին, իսկ «Արբես»-ը վերապատրաստեց մասնագետներին:

Սոցիալական ապահովության նախարարությունը քաղաքապետարանի հետ հաստիքների վճարներն էր իրականացնում:

Պոլիկլինիկայում արդեն երկու տարի շարունակ 4 տարբեր մասնագետներ անվճար պարապում են երեխաների հետ: Գործում են ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի, լոգոպետի և հոգեբանի ծառայությունները:

Մանկապարտեզն էլ գործելու է շուտով: Շենքը պատրաստ է սեպտեմբերից և այժմ պետք է իրականացվի հաստիքների ֆինանսավորմանը:

«Տիկին Կատինյանի հետ ժողով տեղի ունեցավ, ով երեխաների գնահատում պետք է անի և «Արբես» մանկական վերականգնողական կենտրոնը ղեկավարի մինչև վերջ: Հիմնականում նրանք են մասնագետների աշխատանքը վերահսկելու, իսկ ես` որպես ծնողական ասոցիացիայի նախագահ, լինելու եմ ծնողների կողքին»:

Եվս մեկ այլ մոդել իրականացվել է Կոշի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում: ՎիվաՍել ընկերության հովանավորությամբ նորակառույց կենտրոնը կահավորվեց, բացի այդ ՎիվաՍելը հոգաց 20 երեխաների վճարի 2/3-ը: Վերջերս էլ «Քրոնիմետ» ընկերությունը ավտոբուսների ֆինանսական խնդիրն իր վրա վերցրեց, որով երեխաները Երևանից տեղափոխվում են այնտեղ և ետ են գալիս, իսկ տարբեր հովանավորների միջոցով հոգում են չքայլող երեխաներին ավտոբուսի մոտ բերող տաքսիների հարցը, որով փորձում են մոտենալ եվրոպական երկրների լավագույն փորձին:

Տիկին Մարինան ներկայացրեց նաև իրենց երրորդ ծրագիրը, որը ներկայացվել և քննարկվել է երեխաների միջազգային տոնին ընդառաջ` մայիսի 31-ին Թումանյանի այգում:

Ծրագիրը կոչվում է «Օգնիր ինձ երջանիկ մեծանալ»:

«Շրջել եմ Եվրոպայով, ուսումնասիրել  արտասահմանյան մոդելները և մեծ փորձով վերադարձել: Հանգել եմ այն մտքին, որ ցերեկային խնամքի կենտրոնը կցված դպրոցին, դա այն իդեալական մոդելն է, որը հարկավոր է ֆիզիկական և զգայական խնդիրներ ունեցող երեխաներին»:

Արտասահմանյան երկրներում գործում է, այսպես կոչված, «տյուտերների ծառայությունը »: Տյուտերը հատուկ մանկավարժ ուղեկցող է, ով երեխային դպրոցում ընդունում է, տանում է անհրաժեշտ դասերին, թերապևտիկ սենյակներ: Ներառական դպրոցների նմանօրինակ ծառայությունը չի համապատասխանում այս մոդելին, որովհետև ամեն մի երեխայի կողքին պետք է լինի մեկ մասնագետ:

«Ծրագիր է պատրաստվելու, հավաքվելու է գումար համապատասխան սարքավորումներ ունենալու համար, այնուհետև դիմելու ենք կառավարությանը, կրթության նախարարությանը, որպեսզի ներառական դպրոցներից մեկում մեզ տարածք տրամադրեն, որի վրա էլ կիրականացնենք այս նոր մոդելով պիլոտային ծրագիրը»:

Պետական հովանավորություն ստանալուց հետո նախատեսվում է հրավիրել համապատասխան մասնագետների` հատուկ մանկավարժների հետ մի քանի ամիս սեմինարներ անցկացնելու համար, որպեսզի Հայաստանում ևս իրականացվի վերականգնողական թերապիայի տյուտերների դպրոց:

«Իրազեկում» այլընտրանքային բլոգի թղթակից՝ Լիլիթ Գրիգորյան

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s