Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 12-ին՝  Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը, «ԷԽՈ» հաշմանդամություն  ունեցող անձանց  իրավապաշտպան ՀԿ-ն Հյուսիսային պողոտայում  ժամը 18:30 – 20:00-ին անցկացվելու  է «Ներառման  պայքար» կարգախոսով  ֆլեշմոբ և  ստորագրահավաք, որին կմասնակցեն  նաև  հաշմանդամություն  ունեցող  երիտասարդները: Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրերին  չեն  մասնակցում  Հայաստանում  ապրող 200 հազար հաշմանդամություն ունեցող անձիք: Հաշվի  առնելով, որ  թե՛  առաջնային, թե՛  երկրորդական ծուխը  հաշմանդամություն  ունեցող  անձանց  վրա  կրկնակի բացասական   ազդեցություն  է  ունենում՝   հասարակությանը  կոչ  ենք  անում  միանալ  մեր  պահանջին, որն  ուղղված  է առողջապահության  նախարարությանը՝ ծխախոտի  դեմ  պայքարի  ծրագրերում ներառել նաև  հաշմանդամություն  ունեցող անձանց:

Նշենք, որ  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը ծխախոտի օգտագործման և վնասակար ազդեցության մասին» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Սույն ծրագրով իրականացվելու է  նաև  հանդիպում-սեմինարներ  հաշմանդամություն  ունեցող անձանց  հետ, որի  ընթացքում արձանագրած արդյունքների վերլուծությունը կներկայացվի առողջապահության  նախարարությանը  առաջարկությունների  փաթեթի  տեսքով: Ծրագիրն իրականացվելու է այն  նպատակով, որ կխթանվի հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը հակածխախոտային օրենսդրության մեջ՝ նպաստելով առկա օրենսդրության արդյունավետության բարձրացմանը և   պատասխանատու մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը պետական ծրագրերում:

Հասարակության  խոցելի  խմբերի  համար  պայքարի  ծրագրերում իրենց  անգնահատելի տեղն  ունեն ԶԼՄ-ները, քանի որ  ցանկացած ծանրակշիռ և փաստարկված հրապարակում մեկ քայլ է  դեպի  վերջնական  նպատակի իրականացումը:

Ձեզ՝ որպես արդյունավետ աշխատող  լրատվամիջոց,  հրավիրում  ենք  մասնակիցը  դառնալու  մեր ծրագրին  և  աջակցություն  ցույց  տալու   ծխախոտի  վնասակար  ազդեցությունների  մասին տեղեկատվության  տարածմանը:

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am:

Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու