Այսօր դեկտեմբերի 3-ն է, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այն հռչակվել է 1992թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ապահովելով լիակատար սոցիալական ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Այս իմաստով, մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան`սկսած գործատուների վերաբերմունքից մինչև իսկ՝ զուտ մարդկային շփումներ, չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց կոնվենցիան և այն ուժի մեջ մտավ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ դառնալով ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս: Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ: Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու համար մեծագույն անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը։
Ավելին՝ ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համար հավասար կենսագործունեության պայմաններ։ Այսպիսով, թվարկված խնդիրներն ավելին են, քան պատկերացնում ենք, քանի որ խնդիրների մասին խոսում են բոլորը, սակայն միշտ չէ, որ դրանց լուծման համար իրական տարբերակներ են շեշտադրվում: Բոլորս միահամուռ կերպով պարտավոր ենք նեցուկ լինել հաշմանդամության խնդիրներին բախված, մեր կողքին ապրող տարակուսած անձանց, քանզի, և ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամությունից: Թերևս, ավելորդ չէ նշել՝ «Լավ է՝ կույր աչոք, քան կույր մտոք»:
Հ.Գ. Շատերը միջազգային օրերը շփոթում են տոնի հետ, նամանավանդ դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը:
Ամոթ է,չի կարելի տոն համրել… Ինչ տոն?
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ոչ տոն է,ոչ էլ ՀԱՇՄԱՆԴԱՄՆ Է հոբելյար, որ շնորհավորեն, կներեք հարգելիներս, բայց ասում եմ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ` խիստ վիրավորական է,երբ հնչում է ՇՆՈՐՀԱՎՈՐՈՈՒՄ ԵՄ բառը, ում բերանից ուզում է այն հնչի: Ուրեմն ինչ? Եթե այս Արտահայտությունը փորձենք քննարկման ենթարկել, փաստորեն շնորհավորում են, որ մարդիկ դարձել են հաշմանդամ? Դրա համար ուղղակի չի կարելի ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ հարգելիներս: Պարզապես նրանց պիտի մաղթել առողջություն, կամք, ուժ և չընկճվելու ունակություն, նաև ոչ թե հարմարվեն կյանքին, այլ կարողանան կյանքը հարմարեցնեն իրենց..,
Ամոթ է,չի կարելի տոն համարել… Ինչ տոն?
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ոչ տոն է,ոչ էլ ՀԱՇՄԱՆԴԱՄՆ Է հոբելյար, որ շնորհավորեն, կներեք հարգելիներս, բայց ասում եմ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ` խիստ վիրավորական է,երբ հնչում է ՇՆՈՐՀԱՎՈՐՈՈՒՄ ԵՄ բառը, ում բերանից ուզում է այն հնչի: Ուրեմն ինչ? Եթե այս Արտահայտությունը փորձենք քննարկման ենթարկել, փաստորեն շնորհավորում են, որ մարդիկ դարձել են հաշմանդամ? Դրա համար ուղղակի չի կարելի ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ հարգելիներս: Պարզապես նրանց պիտի մաղթել առողջություն, կամք, ուժ և չընկճվելու ունակություն, նաև ոչ թե հարմարվեն կյանքին, այլ կարողանան կյանքը հարմարեցնեն իրենց…
Հասարակության մեջ բախվելով թյուր ըմբռնումների՝ ակամա, ներքին հուզմունքի մղումով ստեծվեց մեր հոդվածի վերնագիրը: Ցավալի է, բայց փաստ… Թերևս, որքան էլ գնում ենք դեպի զարգացում, այնուամենայնիվ, ընկալման մակարդակը մեզ շարունակ անակնկալներ է մատուցում: Ուստի, անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի սահմանումը, համաձայն որի՝ «հաշմանդամություն ունեցող անձինք ներառում են այն անձանց, որոնք ունեն երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում արգելակում են նրանց լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար»: Հետևաբար, Ձեր մեկնաբանության մեջբերած «Պարզապես նրանց պիտի մաղթել առողջություն, կամք, ուժ և չընկճվելու ունակություն, նաև ոչ թե հարմարվեն կյանքին, այլ կարողանան կյանքը հարմարեցնեն իրենց…» արտահայտման մեջ վիրավորական է առողջություն մաղթելը, ընդ որում, հաշմանդամության ոլորտում զբաղվող կազմակերպություները պարտավոր են տիրապետել խոսակցական էթիկայի կանոններին: