Քաղաքականացված անեկդո՞տ, թե՞ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոտնահարման նոր տարբերակ

1Նախևառաջ նշենք այն փաստը, որ «Իրավունք» թերթի խմբագրության կողմից բազմիցս նկատվել են հաշմանդամության թեմայի շուրջ թյուր ըմբռնումներ և կարծիքներ, և առավել ցավալի է, երբ տեսնում ենք, որ խոսքը վերածվել է գործի:

Անդրադառնալով «Իրավունք» թերթի 15.01.2016թ-ի թիվ 2 համարի 16-րդ էջում հրապարակված հոդվածին՝ միանշանակ կարող ենք փաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոտնահարման դաժան հանգամանքը: Ցավոք, այս դեպքում առիթ ունենք բախվելու մի չհաջողված պատմության ոչ մի կերպ արդարացում չունեցող խնդրի հետ, որի թիրախում հաշմանդանություն ունեցող անձանց ցավոտ կողմերի քաղաքականացված սատիրիկ քամահրանքն է:

Ելնելով զուտ մարդասիրական տեսանկյունից՝ թերևս սա կարելի է որակել որպես հոգու և մտքի թերարժեքություն, ինչի արդյունքում, ներառման պայքարի կես ճանապարհին գտնվող հաշմանդամություն ունեցող ցանկացած անձ վերստին անդրադառնում է յուր կարգավիճակին՝ գիտակցելով, որ ինքը միայն կարող է ծաղրի, հերյուրանքի առարկա լինել, այլ ոչ թե բոլորի նման, բոլորին հավասար:

Թե՛ ես, թե՛ «Էխո» իրավապաշտպան ՀԿ անձնակազմը դատապարտում ենք նման վերլուծություններն ու քննարկումները, քանի որ հաշմանդամության հետ կապված խնդիրների լուսաբանումը ցանկացած  քաղաքակիրթ պետության համար այժմ առավել քան գերակա է:

Թերևս, այս և նման այլ  խնդիրներ լուսաբանելով` լրատվամիջոցները հենց իրենց գործունեությամբ է, որ պետք է  ճանապարհ ցույց տան դրանց կարգավորման ուղիներ գտնելու համար, ոչ շահարկելու քաղաքական նկրտումներով:

Սերյոժա Օհանջանյան
«ԷԽՈ» ՀԿ նախագահ

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s