Վաղը՝ մարտի 4-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կքննարկվի. Արդյո՞ք բարեգործությունը մեզանում դիտվում է որպես բարոյական արժեք, ինչպես նաև բարեգործական համերգների թափանցիկությունը, հասցեականությունը և սփյուռքի դերակատարությունը համամարդկային այս խնդրի աջակցման, կազմակերպման գործում:
Վերոնշյալ հարցերը կմեկնաբանի «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Նախաձեռնությանը կմասնակցեն նաև բարեգործական համերգների աջակից և մասնակից հայ ժողովրդական-ազգագրական երգիչներ՝ Դավիթ Հակոբյանը, Եվա Եգանյանը և Գրիգոր Միրզոյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանում «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը եւ Ֆրանսիայում «Հայ ուսանողական միությունը (COPEA)» համատեղ կազմակերպում են բարեգործական համերգներ Ֆրանսիայի Փարիզ և Մարսել քաղաքներում, ինչպես նաև Ավստրիայի Վիեննա քաղաքում: Համերգներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառման և վերականգնման աջակցմանը ՀՀ-ում:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն`Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ:
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը նախաձեռնության լուսաբանման գործում:
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am:
Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու