ԱՄԱՆՈՐԸ «ԷԽՈ»-ՈՒՄ

2018 թվականը լինելու է գիտակցված աջակցության մշակույթի ամրապնդման և բարեգործությունը որպես բարոյական արժեքի ընկալման տարի․․․ «ԷԽՈ» կազմակերպության ողջ անձնակազմը ջերմ շնորհավորանքներ է հղում բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, մաղթելով, որ գալիք 2018 թվականը լինի մարդակենտրոն բարոյական արժեքների ընկալման տարի։ Եվ թող, որ բոլոր ջանքերն ու ներդրումները լինեն արդարացված, իսկ հույսերն ու սպասելիքները՝ տեղին: Չի…

Կայացավ տարվա ամփոփիչ գալա համերգը

Շուրջ 6 ամիս առաջ «ԷԽՈ»-ն մեկնարկեց «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համալիր միջոցառումների շարքը։ Կազամակերպությունն այս նախաձեռնությամբ նպատակ ունի ստեղծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոն։ Սույն թվականի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով տարվա ամփոփիչ գալա համերգը։ Այս համերգը «ԷԽՈ»-ի շուրջ…

Մշակույթը հանուն ներառման

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշվում է 1992 թվականից՝ հաշմանդամություն ունեցող անձանց, հասարակության մեջ ներառումը խթանելու, զարգացմանն առնչվող հիմնախնդիրների շուրջ իրազեկվածությունը բարձրացնելու և աջակցությունը համախմբելու նպատակով: Կառավարությունները, ՄԱԿ-ի գործակալությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ակադեմիական ինստիտուտները և մասնավոր հատվածը խրախուսվում են համագործակցելու հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ՝ կազմակերպելու այդ օրվան նվիրված համալիր միջոցառումներ։ Այս տարի, «ԷԽՈ» կազմակերպությունը՝…

Սայլակի փոխարեն հավաստագրի տրամադրման խնդրահարույց պատկերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր նոր նախագծով առաջարկում է հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համապատասխան սայլակ կամ լսողական սարք: Մինչդեռ, նախագծում հաշվի չեն առնվել մի շարք սարքավորումներ, քայլակներ և օժադակ տեխնիկա, որոնք, ուղղակիորեն, անհրաժեշտություն են տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց…

«Իմ ապագան քո արձագանքն է» ծրագրի մեկնարկը

Հուլիսի 6-ին կայացավ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համահայկական համալիր միջոցառումների ծրագրի մեկնարկը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահից։ Ծրագրի նպատակն է իրականացնել համահայկական համալիր միջոցառումների շարք՝ նպաստելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալ- առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոնի կառուցմանը։ Միջոցառմանը ներկա էին «ԷԽՈ» կազմակերպության հովանավորության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, պետական…

Ազատ տեղաշարժման իրավունքի խախտում կամ տարրական էթիկայի բացակայություն

Դիտարկելով քաղաքացու բողոքը՝ 12 համարի (1337 պետհամարանիշ) երթուղու վարորդի կողմից կոպիտ և խտրական վերաբերմունքի մասին, միանշանակ, դատապարտում ենք նման քայլը։ Մեջբերում ենք քաղաքացի՝ Հասմիկ Սողոմոնյանի խոսքերը․- «Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց…

Ինստիտուցիոնալացման վնասները․ «Օշական» վերականգնողական կենտրոնի փակումը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանը ընդունեց 58 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ըստ որի, որոշվեց, որ պետական բաժնեմաս ունեցող 47 օբյեկտներ կդրվեն աճուրդի և կմասնավորեցվեն։ Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում են նաև որոշ բժշկական կենտրոններ, որոնց թվում` «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը։ Մինչ օրինագծի հաստատումը, այս կենտրոնի մասնավորեցմանը ընդդիմացել…

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Սույն թվականի հունիսի 1-ին, «ՄԵՏԵԼԻՑԱ» սրճարանում կայացավ հունիսմեկյան միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառումը հերթական առիթը հանդիսացավ արդեն իսկ 9-րդ անգամ տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը կազմակերպության օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին։ Տոնն անշուշտ, իրական էր և զգալի հատկապես երեխաների աչքերում բերկրանքով, նրանց հարազատների լիաթոք ուրախությամբ։ «ԷԽՈ» ՀԿ-ի միջոցառումները, ծրագրերը առանձնանում…

Կայացավ քաղաքական հարթակի ստորագրման արարողությունը

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 18-ին, ԱԺ ընտրություններին ընդառաջ կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին ուղղված քաղաքական հարթակի ստորագրման արարողությունը, որին միացել են 60 հասարակական կազմակերպություններ, այդ թվում նաև «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2017 թվականի վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է ավելի քան 205166 հաշմանդամություն ունեցող անձ։ Անշուշտ, նրանք պետք է ունենան մյուսների հետ հավասար հիմունքներով քվեարկելու և ընտրվելու իրավունք: Ոչ ոք չպետք է կաշկանդված լինի հաշմանդամության հիմքով օրենքով կամ գործնականում՝ իր քաղաքական իրավունքներից օգտվելու հարցում: Հավասար և ազատ ընտրական իրավունքը մարդու հիﬓարար իրավունքներից ﬔկն է, որի…