ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Սույն թվականի հունիսի 1-ին, «ՄԵՏԵԼԻՑԱ» սրճարանում կայացավ հունիսմեկյան միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառումը հերթական առիթը հանդիսացավ արդեն իսկ 9-րդ անգամ տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը կազմակերպության օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին։ Տոնն անշուշտ, իրական էր և զգալի հատկապես երեխաների աչքերում բերկրանքով, նրանց հարազատների լիաթոք ուրախությամբ։ «ԷԽՈ» ՀԿ-ի միջոցառումները, ծրագրերը առանձնանում են յուրահատկությամբ, քանզի շատերն են բարձրաձայնում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին, սակայն քչերն են արժանահավատ խոսում նրանց հետ… Ահա, թե ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց ներառման գործոնը կարող է վերափոխվել կազմակերպության առջև դրված գերակա խնդրի, այն է՝ կատարելագործել ծրագրերն էլ ավելի մատչելի և օգտակար դարձնել համար:

«ԷԽՈ» ՀԿ-ի ողջ անձնակազմը խորին շնորհակալություն է հայտնում իր բոլոր աջակից և գաղափարակից հովանավորներին, գործընկերներին, քանզի Ձեզ մեր կողքին ունենալու հանգամանքն, արդեն իսկ, կարևոր նախադրյալ է նպատակաուղղված ծրագրերի, միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում։ Շնորհակալ ենք՝ առանձնապես այս օրը համախմբվելու և կարևորելու համար հաշմանդամություն ունեցող երեխաների ուրախությունը: Բոլորի աչքերում հույսի գեթ մի նշույլը չպետք է մարի։