«Իմ ապագան քո արձագանքն է» ծրագրի մեկնարկը

Հուլիսի 6-ին կայացավ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համահայկական համալիր միջոցառումների ծրագրի մեկնարկը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահից։ Ծրագրի նպատակն է իրականացնել համահայկական համալիր միջոցառումների շարք՝ նպաստելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալ- առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոնի կառուցմանը։

Միջոցառմանը ներկա էին «ԷԽՈ» կազմակերպության հովանավորության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, պետական կառույցների ներկայացուցիչներ, կազմակերպության աջակից հովանավորներ, արտերկրից ժամանած հյուրեր։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Մշակույթի նախարարությանը և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրինությանը դահլիճի տրամադրման համար։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Արտաքին Գործերի նախարարությանը, ՀՀ Սփյուռքի նախարարությանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ծրագրին օժանդակելու համար։ Շնորհակալություն Սասուն պարային համույթին, Մագա Դանս պարային խմբին համագործակցության մեծ պատրաստակամության համար։ Եվ առանձնապես, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հիմնադրված Մաստեր Պրինտ տպարանին։

Եվ ցանկանում ենք հատկանշական շնորհակալություն հայտնել համերգային միջոցառման իրականացման գործում մեծ ավանդ ներդրած՝ սիրված և տաղանդաշատ երգիչներին, Գրիգոր Միրզոյանին, Եվա Եգանյանին և Մասիս Հունանյանին, ովքեր հանդիսանում են «Իմ ապագան քո արձագանքն է» ծրագրի պատվիրակները, մշտապես կանգնած են կազմակերպության կողքին և պատարաստակամ են նախաձեռնած ծրագրերի իրագործման հարցում։
Ինչպես նաև, շնորհակալություն ենք հայտնում միջոցառման հյուրեր՝ Շուշան Տոնոյանին, Էրիկ Զաքյանին, Վերոնիկա Բալբուչակյանին, Հարություն Չքոլյանին և Հարություն Հարությունյանին, ովքեր իրենց ազուգական կատարումներով երեկոն էլ ավելի գեղեցիկ և հագեցած դարձրեցին։ Ողջ երեկոյի սահուն և տպավորիչ ընթացքը վարելու համար պարտական ենք սիրված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանին, խորին շնորհակալություն։

Ինչ խոսք, ծրագրի խոստումնալից մեկնարկը հիմք կհանդիսանա հեռանկարային նպատակի կյանքի կոչման համար։ Եվ այն համոզմունքը, որ միասնական հաղթանակի կերտումը բարեկեցիկ ապագայի գրավականն է, դա ապացուցվեց ևս մեկ անգամ հերթական այս հանդիպմանը։

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s