Վստահության 10 տարին․․․

4eda7a9af232f2d1b1258e92fd3b1547Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ուրախ եմ ողջունել բոլորիդ և շնորհակալ եմ փոխադարձ վստահության և բարի կամքի ցուցաբերման համար։ Տասը տարին բավարար չէ, իհարկե, անելիքները դեռ շատ են: Սակայն «ԷԽՈ» կազմակերպության համար այն բավարար ժամկետ է՝ կարողությունների դրսևորման առումով: Սա մեր առաջին, բայց և պարտավորեցնող հոբելյանն էր, որը վկայում է կազմակերպված և կանոնակարգված աշխատանքի, ինչպես նաև համախմբվածության մասին:

Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս գործընկերների և հովանավորների հետ տարվող համատեղ աշխատանքների նվաճումներին, որոնք միտված են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծմանը։ Դրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրապնդվող փոխգործակցությունը ձգտում է այսուհետ լինել հաշմանդամության հիմնախնդիրներին առնչվող նախաձեռնությունների իրականացման առաջատարի դերում:

Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր կազմակերպությունը դարձել է հարյուրավոր հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների ապավինման յուրօրինակ հենասյունը: Այո՛, ճակատագրի բերումով բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաների մանկությունն ավարտվել է դեռ չսկսված, մինչդեռ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը կախված է հենց մեզնից:

Ասածիս լավագույն ապացույցներից են տարիների արձանագրած արդյունքները, որոնք անուրանալի աջակցության շնորհիվ են ձեռքբերվել։ Եվ վստահաբար կարող եմ ասել, որ արդեն «ԷԽՈ»-ն հասարակական գործունեություն ծավալող կայացած կառույց է, որի միջոցով լավ հիմքեր են դրվել մեր համատեղ աշխատանքի համար:

Այժմ մեր խնդիրը Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների և անձանց կյանքում արմատական փոփոխություններ հաստատելու համադրումն է: Բարձր գնահատելով գաղափարակից գործընկերների դերը մեր գործում՝ ցանկանում եմ ամփոփել խոսքս, և հետևելով մորս՝ Անժելա Օհանջանյանի առաքելությանը, մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում կպահեմ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող երեխայի լիիրավ կյանքի իրավունքը։

Մեծագույն հարգանքներով՝
Սերյոժա Օհանջանյան

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ։ 

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s