ՀՀ Օրենքներ, կառավարության որոշումներ և այլն նախագծեր

 Հիշատակենք մի քանի կարևորագույն փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է կառուցել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության և գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հիմնախնդիրների բարձրաձայնումը և լուծումը: Դրանք են.

  1. ՀՀ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենք (ընդունվել է 1993թ.),
  2. ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը (ընդունվել է 1996թ.),
  3. ՀՀ «Կրթության մասին» օրենք (ընդունվել է 1999թ.),
  4. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիա (Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ.-ի հոկտեմբերի 22- ին) և Կոնվենցիայի կամընտրային արձանագրությունը,«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը (ընդունվել է 2013թ.):

Ո՞վ է պաշտպանում հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքներ, ի՞նչ անել, եթե ոտնահարվել են դրանք

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով: Նրանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել նաև իրենց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԶԼՄ-ներին: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքներն, ինչ մյուսբոլոր մարդիկ: Որևէ օրենք կամ կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց համար չի սահմանումնոր իրավունքներ:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s