ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել և իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՝ նպատակ ունենալով արժևորելու հասարակության բոլոր անդամներիհամահավասարև լիարժեք ապրելու իրավունքը։
«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրազեկման քարոզարշավի շրջանակներում իրականացվել է «Իրավունք և հարգանք» ֆոտոշարքը, որի նպատակն է կարգախոսերի միջոցով մեկ անգամ ևս իրազեկել հասարակությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին:
Ֆոտոշարքն իրականացրել է լուսանկարիչ Էդգար Հարությունյանը: ֆոտոշարքին մասնակցել են ինչպես հայտնի դերասաններ, երգիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում աշխատանքային փորձառություն ունեցող անձինք:
Կարգախոսերի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթները:
Իրավունքը և հարգանքը կարևոր նախապայմաններ են ներառական հասարկության ստեղծման և ամրապնդման համար, հասարկություն, որում ոչ ոք անտեսված չի լինելու:
Ներկայացված ֆոտոշարքի նպատակն է պարզ կարգախոսերի միջոցով հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և ձևավորել հարգանք այդ իրավունքների նկատմամբ: Անկասկած, իրավունքը և հարգանքը կարևոր նախապայմաններ են ներառական հասարկության ստեղծման և ամրապնդման համար, հասարակություն, որում ոչ ոք անտեսված չի լինելու:
#ՉանտեսելովՈչՈքի