Կայացավ «Չանտեսելով ոչ ոքի» գալա-համերգը

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում  «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Չանտեսելով ոչ ոքի» գալա-համերգը, որի ընթացքում հայ էստրադային և ժողովրդական երգիչների հետ նույն բեմում ելույթ ունեցան նաև հաշմանդամություն ունեցող երգիչներ։

Համերգի ընթացքում ելույթ ունեցան Արսեն Գրիգորյանը (Մրո), Մաշա Մնջոյանը, Նառան, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը, Մասիս Հունանյանը, Շուշան Տոնոյանը, Հրանտոն և Էրիկ Զաքյանը։

Համերգը վարեցին Լուիզա Ղամբարյանը և Արամ Չախոյանը։

 Իրենց կատարումով հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց նաև Լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիրի երգչախումբը։ Երգչախմբի կատարումը ևս մեկ անգամ փաստեց, որ հաշմանդամությունը չի սահմանափակում մարդու հնարավորությունները, ընդհակառակը, ապացուցում է, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է յուրովի։ Համերգի այն հյուրերը, որոնք տեղեկացված չէին, թե ինչպես պետք է ծափահարել լսողության խնդիրներ ունեցող արտիստներին և ընդհանրապես ինչպես են ծափահարում լսողության խնդիրներ ունեցող մարդիկ, հաղորդավարների մասնակցությամբ սովորեցին ծափահարելու նաև այդ տարբերակը։ Այս ամենը յուրահատուկ տրամադրություն ստեղծեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ երգչախմբի անդամների մոտ։

Հիշեցնենք, որ «Չանտեսելով ոչ ոքի» գալա-համերգի նպատակն էր մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին և ստեղծել հավասար հնարավորություն հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները զարգացնելու համար։

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s