«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2019 թվականը լինի բարության, անկեղծության և արժանապատվության հաղթանակի տարի։
Մենք հավատում ենք, որ 2019 թվականը լինելու է մեր բոլորի երազանքների իրականացման տարի, որ ապագային նայող մեր հայացքները 2019 թվականին շառագունելու են արդեն իսկ իրականություն դարձած ձեռքբերումներով և բազում հաջողություններով։
Մաղթում ենք, որ սեփական ուժերի հանդեպ վստահությունն էլ ավելի բազմապատկվի և մեր բարի կամքի դրսևորմամբ լուրջ օրինակ կհանդիսանանք միմյանց համար։
Եվ անկասկած, այս դեպքում յուրաքանչյուր նոր տարի հաստատապես մերը կլինի:
Մենք 2019 թվական ենք մտնում՝ քաջ գիտակցելով, որ խնդիրները բազմազան են ու բազմաթիվ, սակայն, հավատացած ենք, որ մարդկային փոխօգնության ու սեփական կարողությունների հանդեպ մեծ վստահության շնորհիվ կարելի է լուծել բոլոր խնդիրները:
Անկասկած, 2019 թվականը լինելու է տքնաջան աշխատանքի տարի, նոր ու համառ ջանքերի, կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ հետևողական պայքարի տարի:
2019 թվականը լինելու է նաև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքի բոլոր բնագավառներում ներառման և իրավահավասարության հետագա ամրապնդման և իրականացման ուղղությամբ նոր քայլերի տարի: Անշուշտ, այն, ինչ այսօր պակաս է, վաղը մեր ջանքերով անկասկած լրացվելու է:
«ԷԽՈ» իրավապաշտպան ՀԿ-ն, շարունակելով իր գործելաոճը, 2019 թվականին կատարելագործելու է իր ծրագրային համակարգերը, և նոր տարում այն աշխատելու է առավել արդյունավետ՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց: Փոփոխությունները շարունակվելու են և դրանց արդյունքերն ավելի տեսանելի կլինեն:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում մեր կազմակերպությունը որդեգրելու է անկոտրում պայքարի և միաժամանակ խնդիրների լուծման համար խելամիտ առաջարկություններ ներկայացնելու ուղին, որտեղ գերակա շահ է լինելու յուրաքանչյուր անհատի խախտված իրավունքի վերկանգնումն ու խտրականության վերացումը։
Սիրելի բարեկամ, հավատացած եղիր, որ 2019 թվականը լինելու է քո ապագա հաղթանակների ու ներկա ձեռբերումների ամրապնդման տարի:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:
«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աշխատակազմ