Անմատչելի նվեր Երևանի քաղաքացիներին

Այցելեցինք Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված այգի և վեր հանեցինք մատչելիության հետ կապված  հետևյալ խնդիրները.

1. Անվտանգ և անարգել միջավայրի բացակայություն. Մայթից դեպի այգի տանող երկու թեքահարթակ կա, որոնց ոչ թեքությունը և ոչ է լայնությունը չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Թեքահարթակի լայնությունն ընդամենը 75 սմ է, իսկ թեքության աստիճանը, առանց որևէ չափումների, վտանգավոր է տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց առողջության համար: Դեպի հուշարձան տանող հատվածում միայն աստիճաններ են, չկա թեքահարթակ:  Անվտանգ չեն նաև այգու եզրերը (չկան արգելապատնեշներ), որոնք անմիջապես հարում են փողոցին: Կան մի քանի արձաններ, որոնց հնարավոր չէ մոտենալ:

2. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար համակարգերի բացակայություն. այգում լուրջ խնդիրներ կան տարածական կողմնորոշման առումով, քանի որ չկան ուղենշող և նախազգուշացնող համակարգեր: Առանց ուղենշող և նախազգուշացնող համակարգերի տարածական կողմնորոշման խնդիրներ ունեցող մարդկանց տեղաշարժը ոչ միայն հարմարավետ չէ, այլ նաև վտանգավոր է, ինչի պատճառը նախ և առաջ  այգում տեղադրված նստարանների, հուշարձանների և շատրվանների դասավորվածությունն է:

Նախազգուշացնող համակարգերով կահավորված չեն նաև փողոցից դեպի այգի տանող թեքահարթակները: Այգում կա շուրջ մեկ տասնյակի հասնող ցուցանակներ, սակայն բացակայում է դրանց Բրայլյան տարբերակները:

3. Այգի մուտք գործելու հետ կապված խտրականություն. արգելված է այգի մտնել շների հետ, ինչը սահմանափակում է ուղեկցող (աջակցող) շներ ունեցող կույր անձանց մուտքը այգի:

4. Ենթակառուցվածքների անմատչելիություն. հնարավոր չէ մոտակայքում գտնել հարմարեցված ավտոկայանտեղի կամ զուգարան: Փողոցից այգի  կարելի է մուտք գործել միայն Խորենացի-Վ. Սարգսյան փողոցների կողմից, իսկ հակադիր՝ Լուսավորիչ-Վ. Սարգսյան փողոցների կողմից մատչելի է միայն մայթեզրը, սակայն մայթեզրից դեպի այգի տանող մասում կառուցված են վերը նշված վտանգավոր թեքահարթակները:

Գ. Լուսավորիչ փողոցի կողմից շուրջ 80 սմ լայնությամբ զրոյական մուտք կա մայթից դեպի այգի, որը տեսանելի չէ, և  շատերը պարզապես չգիտեն այդ հատվածի մասին: Այգին ունի մուտք-ելք նաև այգու միջնամասում, որը մատչելի չէ: Փաստորեն այգին ունի 3 մուտք-ելք, որոնցից միայն մեկն է մատչելի: Բոլոր ցայտաղբյուրները միևնույն բարձրության վրա են, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում բոլոր քաղաքացիների համար:

Ընդհանուր դիտարկում. հասարակական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքներում անհրաժեշտ է հաշվի առնել համընդհանուր դիզայնի (universal design) սկզբունքները: Հորդորում ենք բոլոր կառուցապատողներին, ճարտարապետներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների կազմման, նախագծերի մշակման, փորձաքննության և դրանց համաձայնեցման փուլերում ընդգրկված և  ավարտական ակտերիի համար պատասխանատու մասնագետներին ու հատկապես պատկան տեղական մարմիններին (տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանին) հաշվի առնել բոլոր քաղաքացիների կարիքները, ցուցաբերել համապատասխան կամք ու վճռականություն՝ մատչելի Երևան ունենալու համար:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s