
«ԷԽՈ» կազմակերպության նախաձեռնությամբ և տասնյակ աջակիցների օժանդակությամբ ս․թ․ դեկտեմբերի 24-ին «Քինգ գարդեն» ընտանեկան ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ հրաշալի ու կախարդական ամանորյա միջոցառում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար նրանց ակտիվ մասնակցությամբ։
Անհնար է ներկայացնել այն մթնոլորտը, որը տիրում էր այս կախարդական միջոցառման ընթացքում, ինչպես նաև հնարավոր չէ ներկայացնել, թե ինչ հույզեր ու հրաշքներով լի պահեր ունեցանք մեր ողջ թիմով։
«ԷԽՈ» կազմակերպության մի քանի տասնյակի հասնող աջակիցների և ընկերների շնորհիվ մեր կազմակերպության երեխաները ստացան ամանորյա բազմազան և հետաքրքիր նվերներ, ինչը այդ օրը դարձրեց էլ ավելի հիշարժան և ուրախ։
Մինչ այս հրաշալի միջոցառման մասին ձեզ կպատմեն լուսանկարները, մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր աջակիցներին ու ընկերներին, ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում «Քինգ գարդեն» ընտանեկան ժամանցի կենտրոնի ողջ աշխատակազմին և տօրենությանը՝ երեխաների օրը կախարդական ու այդքան բարի դարձնելու համար։