Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու ու բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ։ Անկասկած, 2020 թվականը դժվարագույն տարիներից մեկն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար կյանքի բոլոր ոլորտներում։Կորոնավիրուս, պատերազմ, ժամանակի ու ռեսուրսների, շատ դեպքում մարդկային ռեսուրների սղություն, ինչն անկասկած անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի…
Author: «ԷԽՈ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սերյոժա Օհանջանյանի երույթը ԱԺ-ում
Արտոնություններն իհարկե անհրաժեշտ են այնտեղ, որտեղ անհավասար պայմանների վերացման խնդիր կա, բայց պետք է նախ և առաջ մտածել՝ ինչպես են տեղաշարժվելու, լսողության, տեսողության և այլ խնդիրներ ունեցող ուսանողները ստանալու պատշաճ կրթություն, եթե չկան անհրաժեշտ պայմաններ նույնիսկ լսարան ֆիզիկապես հասնելու, եթե այդ լսարանը հագեցած չէ համապատասխան սարքավորումներով, եթե որևէ ուսումնական գործընթաց հարմարեցված չէ անձի կարքիներին և…
ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔԸ
«ԷԽՈ» կազմակերպության նախաձեռնությամբ և տասնյակ աջակիցների օժանդակությամբ ս․թ․ դեկտեմբերի 24-ին «Քինգ գարդեն» ընտանեկան ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ հրաշալի ու կախարդական ամանորյա միջոցառում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար նրանց ակտիվ մասնակցությամբ։ Անհնար է ներկայացնել այն մթնոլորտը, որը տիրում էր այս կախարդական միջոցառման ընթացքում, ինչպես նաև հնարավոր չէ ներկայացնել, թե ինչ հույզեր ու հրաշքներով լի պահեր…
ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է․օր երբ պետք է մեկ անգամ ևս խոսել աշխարհում ապրող 17 միլիոն մարդկանց մասին, խոսել հավասար պայմանների ստեղծման, հավասար հնարավորությունների ապահովման մասին՝ բացառելով խտրականության ու մեկուսացման բոլոր դրսևորումները։❗❗❗Կանգնեցրու՛ մեկուսացումը ❗❗❗Սա է «ԷԽՈ» կազմակերպության նախաձեռնությամբ նկարահանված սոցիալական, իրազեկման տեսահոլովակի հիմնական կոչը, որն ուղղված է հասարակության բոլոր անդամներին։Տեսանյութի պատրաստման համար շնորհակալ…
Մենք արդեն 11 տարեկան ենք
Մենք հավատացած ենք, որ մարդկության մեծագույն նվաճումներն են մարդասիրությունն ու արդարությունը, որոնց համար մեր պայքարի ճանապարհը եղելէ դժվարություններով ու անհաղթահարելի թվացող խնդիրներով լեցուն: Խոչընդոտներով, բայց նաև հաջողություններով պատված այս ճանապարհին յուրաքանչյուր օր ապրել ու պայքարել ենք մեր կազմակերպություն դիմած յուրաքանչյուր երեխայի ու մեծահասակի համար, յուրաքանչյուր աջակցի և յուրաքանչյուր աշխատակցի հետ առաջ ենք ընթացել հանուն ընդհանուր…
Մեր առաջարկությունների գերակշիռ մասն ընդունվել են
Ս.թ. հունիսի 18-ին «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը և կազմակերպության փորձագետ Հայկ Մկրտչյանը մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կազմակերպված հանրային քննարկման, որը վերաբերում էր նախարարության կողմից համակարգվող աջակցող միջոցների (անվասայլակներ, քայլակներ, օրթոպեդիկ կոշիկներ, օրթեզներ և այլն) տրամադրման գործընթացին: «Էխո» կազմակերպության ներկայացուցիչները բարձրաձայնեցին հաշմանդամություն ունեցող անձանց և հատկապես երեխաներին…
Սերյոժա Օհանջանյանը ընդգրկվել է Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում
ՀՀ առողջապահության նախարարի 2019 թվականի հունիսի 10-ի N 1525-Ա հրամանով «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը ընդգրկվել է Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում:Խորհուրդը նպատակ ունի աջակցելու նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ առաջարկություններ ներկայացնելով ինչպես նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության վերաբերյալ, այնպես էլ՝ քննարկումներ ծավալելով հասարակությանը հուզող թեմաների…
ՄԵՐ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԸ ԵՐԱԶ ԱՅԳՈՒՄ
Ս․թ հունիսի 4-ին Երազ ժամանցի կենտրոնի Ամառային այգու տարածքում կազմակերպել էինք ուրախ և զվարճանքներով լի միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան։ Միջոցառումը նպատակ ուներ երեխաների օրը դարձնել գունագեղ, լի նվերներով ու հեքիաթային տրամադրությամբ, ինչպես նաև մեկ անգամ ևս շեշտել, որ բոլոր երեխաները յուրահատուկ են իրենց կարողություններով, իսկ մենք պարտավոր ենք կրկին ու կրկին աշխատել յուրաքանչյուր երեխայի համար…
Անմատչելի նվեր Երևանի քաղաքացիներին
Այցելեցինք Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված այգի և վեր հանեցինք մատչելիության հետ կապված հետևյալ խնդիրները. 1. Անվտանգ և անարգել միջավայրի բացակայություն. Մայթից դեպի այգի տանող երկու թեքահարթակ կա, որոնց ոչ թեքությունը և ոչ է լայնությունը չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Թեքահարթակի լայնությունն ընդամենը 75 սմ է, իսկ թեքության աստիճանը, առանց որևէ չափումների, վտանգավոր է տեղաշարժման դժվարություն ունեցող…
Կայացավ Ֆոկուս-խմբային քննարկում պետական հավաստագրերի վերաբերյալ
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 29-ին «ՀԱՅԱԹ ՓԼԵՅՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Ծառայություններ բոլորի համար. աջակցող սարքերի տրամադրում պետական հավաստագրերի միջոցով» ֆոկուս-խմբային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՔՀԿ-ների և անհատների համար: Քննարկման ընթացքում 50-ից ավել շահագրգիռ անձանց ներկայացվեց պետական հավաստագրերի տրամադրման գործընթացի առանձնահատկությունները, ինչպես նաև իրականացվեց հատուկ ձևաչափով…
Սուրբ Զատիկ
Երեկ «ԷԽՈ» կազմակերպության և «Հայաթ փլեյս Երևան» հյուրանոցի աշխատակազմի նախաձեռնությամբ մեր երեխաներն անցկացրին անմոռանալի օր։ Կազմակերպվել էր յուրօրինակ միջոցառում նվիրված Սուրբ Զատիկի տոնին, որի ընթացքում երեխաները պատրաստեցին թխվածքաբլիթներ, սովորեցին ներկել Զատիկի խորհրդանիշ համարվող հավկիթները և անցկացրեցին հետաքրքիր պահեր։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի ողջ անձնակազմին, ում հետ, համոզված ենք,որ մեր համագործակցությունը…
Ֆոկուս-խմբային քննարկում պետական հավաստագրերի վերաբերյալ
«Ծառայություններ բոլորի համար. աջակացող սարքերի տրամադրում պետական հավաստագրերի միջոցով» ֆոկուս-խմբային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՔՀԿ-ների և անհատների համար:«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ծառայություններ բոլորի համար. աջակացող սարքերի տրամադրում պետական հավաստագրերի միջոցով» ֆոկուս-խմբային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և անհատների համար` նպատակ ունենալով շահագրգիռ անձանց ներկայացնել պետական հավաստագրերի…
«Նորաձևություն առանց սահմանների» փառատոն
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ ս.թ. մարտի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Նորաձևություն առանց սահմանների» ներառական նորաձևության փառատոնը, որին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց մայրերը: Փառատոնը նպատակ ուներ բաձրաձայնելու և հաղթահարելու հասարակության մի ստվար զանգվածի մոտ առկա այն կարծրատիպերը, որ հաշմանդամությունը դատավճիռ է,…
Զանգվածային լրատվամիջոցները զանգվածաբար լռում են սոցիալական իրավունքների մասին
Հայաստանում զանգվածային լրատվամիջոցների առանձնահատկությունների վերաբերյալ խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ վերջին տաս-տասնհինգ տարիների ընթացքում այս ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին և տիրող իրավիճակին։ Մինչև ինտերներտ հասանելիության բարելավումը Հայաստանի մեդիա դաշտում գերակշիռ ազդեցություն ունեին հեռուստաընկերությունները, որոնք միջոցներ չէին խնայում լրատվական հաղորդաշարների առաջխաղացման գործում։ Հասարակական կարծիքի ձևավորման գլխավոր դերակատարները գտնվում էին ավտորիտար քաղաքական համակարգ ունեցող իշխանական էլիտայի ձեռքերում, որոնք …
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2019 թվականը լինի բարության, անկեղծության և արժանապատվության հաղթանակի տարի։ Մենք հավատում ենք, որ 2019 թվականը լինելու է մեր բոլորի երազանքների իրականացման տարի, որ ապագային նայող մեր հայացքները 2019 թվականին շառագունելու են արդեն իսկ իրականություն դարձած ձեռքբերումներով և…
Կայացավ «Չանտեսելով ոչ ոքի» գալա-համերգը
Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ «Չանտեսելով ոչ ոքի» գալա-համերգը, որի ընթացքում հայ էստրադային և ժողովրդական երգիչների հետ նույն բեմում ելույթ ունեցան նաև հաշմանդամություն ունեցող երգիչներ։ Համերգի ընթացքում ելույթ ունեցան Արսեն Գրիգորյանը (Մրո), Մաշա Մնջոյանը, Նառան, Եվա Եգանյանը, Գրիգոր Միրզոյանը,…
«Չանտեսելով ոչ ոքի» գալա համերգ
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը իրականացնում է հանրային իրազեկման քարոզարշավ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։ Հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր,որոնցից են «Հարգանք և իրավունք» ֆոտոշարքը, որի շրջանակներում արվեստի, հեռուսատատեսության և այլ բնագավառների ներկայացուցիչները հասարակությանը իրազեկում են հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների մասին՝ կարգախոսերի միջոցով, «Հեքիաթն իմ շուրջ» ներառական միջոցառումը, որի ընթացքում…
Ահազանգ ընտրատեղամասերի անմատչելիության մասին
«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարկական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրություններեն, որոնք պետքէ նախանշեն հայժողովրդի ապագան առաջիկա 5 տարիներիհամար: Ակնհայտ է նաև, որ այս ընտրություններըպետք է արձանագրեն համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակը և հիմք հանդիսանան յուրաքանաչյուր քաղաքացու ազատ, արդարև հավասար ապրելու իրավունքի իրացմանը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ իր նախընտրական ծրագրի…
Կառավարությունում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները
Ս.թ. դեկտեմբերի 3-ին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: «էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը նույնպես հրավիրված էր հանդիպմանը: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ Սերյոժա Օհանջանյանը բարձրաձայնել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների արդյունավետության, ընդլայնման և այդ նպատակներով լրացուցիչ ֆինանասական միջոցներ ներգրավելու…