«Չանտեսելով ոչ ոքի» գալա համերգ

«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը իրականացնում է հանրային իրազեկման քարոզարշավ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։ Հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր,որոնցից են «Հարգանք և իրավունք» ֆոտոշարքը, որի շրջանակներում արվեստի, հեռուսատատեսության և այլ բնագավառների ներկայացուցիչները հասարակությանը իրազեկում են հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների մասին՝ կարգախոսերի միջոցով, «Հեքիաթն իմ շուրջ» ներառական միջոցառումը, որի ընթացքում…

Ահազանգ ընտրատեղամասերի անմատչելիության մասին

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարկական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրություններեն, որոնք պետքէ նախանշեն հայժողովրդի ապագան առաջիկա 5 տարիներիհամար: Ակնհայտ է նաև, որ այս ընտրություններըպետք է արձանագրեն համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակը և հիմք հանդիսանան յուրաքանաչյուր քաղաքացու ազատ, արդարև հավասար ապրելու իրավունքի իրացմանը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ իր նախընտրական ծրագրի…

Կառավարությունում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: «էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը նույնպես հրավիրված էր հանդիպմանը: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ Սերյոժա Օհանջանյանը բարձրաձայնել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների արդյունավետության, ընդլայնման և այդ նպատակներով լրացուցիչ ֆինանասական միջոցներ ներգրավելու…

#ՉանտեսելովՈչՈքի

ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել և իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՝ նպատակ ունենալով արժևորելու հասարակության բոլոր անդամներիհամահավասարև լիարժեք ապրելու իրավունքը։ «Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրազեկման քարոզարշավի շրջանակներում իրականացվել է «Իրավունք և հարգանք» ֆոտոշարքը, որի նպատակն է…

ՀՀ Օրենքներ, կառավարության որոշումներ և այլն նախագծեր

 Հիշատակենք մի քանի կարևորագույն փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է կառուցել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության և գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հիմնախնդիրների բարձրաձայնումը և լուծումը: Դրանք են. ՀՀ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենք (ընդունվել է 1993թ.), ՀՀ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը (ընդունվել է 1996թ.), ՀՀ «Կրթության մասին» օրենք (ընդունվել…

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրություններին մասնակցելու առումով կրկին լրջագույն խոչընդոտներ կան

Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կողմից ընտրություններին մասնակցելու առումով կրկին լրջագույն խոչընդոտներ կան ««ՀՀ ընտրական օրենսգիրք» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծում։ Առաջարկել ենք հետևյալը․ Նախագծի հոդված 3-ի 2-րդ մասով ներկայացվող փոփոխությունն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ․ 1․ ընտրության օրը գտնվելու վայրի համայնքում ընտրելու մեխանիզմը վերաբերում է ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին…

Քննարկում նախարարությունում. «Էխո»-ի առաջարկներն ստացել են դրական արձագանք

Սույն թվականի հուլիսի 11-ին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված քննարկում՝ «Պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի ձեռքբերում» թեմայով, որը գլխավորում էր ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։ Քննարկման նպատակը պետական հավաստագրերով անվասայլակներ և լսողական սարքեր ստանալու խոչընդոտների նախնական քարտեզագրումն էր՝ մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների, երեխաների ծնողների, հավաստագրեր…

Վստահության 10 տարին․․․

Սիրելի հայրենակիցնե՛ր, Ուրախ եմ ողջունել բոլորիդ և շնորհակալ եմ փոխադարձ վստահության և բարի կամքի ցուցաբերման համար։ Տասը տարին բավարար չէ, իհարկե, անելիքները դեռ շատ են: Սակայն «ԷԽՈ» կազմակերպության համար այն բավարար ժամկետ է՝ կարողությունների դրսևորման առումով: Սա մեր առաջին, բայց և պարտավորեցնող հոբելյանն էր, որը վկայում է կազմակերպված և կանոնակարգված աշխատանքի, ինչպես նաև համախմբվածության մասին:…

ՄԵՐ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԸ «ԷԼ ԳԱՐԴԵՆ»-ՈւՄ

«ԷԽՈ» կազմակերպությունը, մայիսի 31-ին, «ԷԼ ԳԱՐԴԵՆ» համալիրում կազմակերպեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը ստեղծեց հերթական մի գեղեցիկ առիթ իր հովանու տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման համար։ Ինչ խոսք, այն անչափ սպասված էր և, միաժամանակ, անակնկալներով լի։ «ԲՈՒՄ-ԲՈՒՄԻԿ» ընկերությունը միջոցառման ընթացքում կկազմակերպեց հետաքրքիր խաղեր՝ հեքիաթի հերոսների մասնակցությամբ, որին ակտիվ ներգրավված էին երեխաները, իսկ…

Հաշմանդամության խնդիրները հանրային քննարկման ձևաչափում

Սույն թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, ԻԲԻՍ Երևան կենտրոնում կայացավ «Իմ ապագան քո արձագանքն է» հանրային քննարկումը: Քննարկման նպատակն էր, ապահովելով ներառական մոտեցում, աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծմանը և դրանց շուրջ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Տեղեկացնենք, որ հանրային քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԲՍՓ գործակալության մանկական մասնագիտացված ԲՍՓ հանձնաժողովի նախագահ Նունե Պետրոսյանը, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժիշկ-վերականգնողաբան…

ԱՄԱՆՈՐԸ «ԷԽՈ»-ՈՒՄ

2018 թվականը լինելու է գիտակցված աջակցության մշակույթի ամրապնդման և բարեգործությունը որպես բարոյական արժեքի ընկալման տարի․․․ «ԷԽՈ» կազմակերպության ողջ անձնակազմը ջերմ շնորհավորանքներ է հղում բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ, մաղթելով, որ գալիք 2018 թվականը լինի մարդակենտրոն բարոյական արժեքների ընկալման տարի։ Եվ թող, որ բոլոր ջանքերն ու ներդրումները լինեն արդարացված, իսկ հույսերն ու սպասելիքները՝ տեղին: Չի…

Կայացավ տարվա ամփոփիչ գալա համերգը

Շուրջ 6 ամիս առաջ «ԷԽՈ»-ն մեկնարկեց «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համալիր միջոցառումների շարքը։ Կազամակերպությունն այս նախաձեռնությամբ նպատակ ունի ստեղծել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոն։ Սույն թվականի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով տարվա ամփոփիչ գալա համերգը։ Այս համերգը «ԷԽՈ»-ի շուրջ…

Մշակույթը հանուն ներառման

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշվում է 1992 թվականից՝ հաշմանդամություն ունեցող անձանց, հասարակության մեջ ներառումը խթանելու, զարգացմանն առնչվող հիմնախնդիրների շուրջ իրազեկվածությունը բարձրացնելու և աջակցությունը համախմբելու նպատակով: Կառավարությունները, ՄԱԿ-ի գործակալությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ակադեմիական ինստիտուտները և մասնավոր հատվածը խրախուսվում են համագործակցելու հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների հետ՝ կազմակերպելու այդ օրվան նվիրված համալիր միջոցառումներ։ Այս տարի, «ԷԽՈ» կազմակերպությունը՝…

Սայլակի փոխարեն հավաստագրի տրամադրման խնդրահարույց պատկերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր նոր նախագծով առաջարկում է հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համապատասխան սայլակ կամ լսողական սարք: Մինչդեռ, նախագծում հաշվի չեն առնվել մի շարք սարքավորումներ, քայլակներ և օժադակ տեխնիկա, որոնք, ուղղակիորեն, անհրաժեշտություն են տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց…

«Իմ ապագան քո արձագանքն է» ծրագրի մեկնարկը

Հուլիսի 6-ին կայացավ «Իմ ապագան քո արձագանքն է» խորագիրը կրող համահայկական համալիր միջոցառումների ծրագրի մեկնարկը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահից։ Ծրագրի նպատակն է իրականացնել համահայկական համալիր միջոցառումների շարք՝ նպաստելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալ- առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոնի կառուցմանը։ Միջոցառմանը ներկա էին «ԷԽՈ» կազմակերպության հովանավորության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, պետական…

Ազատ տեղաշարժման իրավունքի խախտում կամ տարրական էթիկայի բացակայություն

Դիտարկելով քաղաքացու բողոքը՝ 12 համարի (1337 պետհամարանիշ) երթուղու վարորդի կողմից կոպիտ և խտրական վերաբերմունքի մասին, միանշանակ, դատապարտում ենք նման քայլը։ Մեջբերում ենք քաղաքացի՝ Հասմիկ Սողոմոնյանի խոսքերը․- «Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց…

Ինստիտուցիոնալացման վնասները․ «Օշական» վերականգնողական կենտրոնի փակումը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանը ընդունեց 58 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ըստ որի, որոշվեց, որ պետական բաժնեմաս ունեցող 47 օբյեկտներ կդրվեն աճուրդի և կմասնավորեցվեն։ Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում են նաև որոշ բժշկական կենտրոններ, որոնց թվում` «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը։ Մինչ օրինագծի հաստատումը, այս կենտրոնի մասնավորեցմանը ընդդիմացել…

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Սույն թվականի հունիսի 1-ին, «ՄԵՏԵԼԻՑԱ» սրճարանում կայացավ հունիսմեկյան միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառումը հերթական առիթը հանդիսացավ արդեն իսկ 9-րդ անգամ տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը կազմակերպության օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին։ Տոնն անշուշտ, իրական էր և զգալի հատկապես երեխաների աչքերում բերկրանքով, նրանց հարազատների լիաթոք ուրախությամբ։ «ԷԽՈ» ՀԿ-ի միջոցառումները, ծրագրերը առանձնանում…

Կայացավ քաղաքական հարթակի ստորագրման արարողությունը

«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 18-ին, ԱԺ ընտրություններին ընդառաջ կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին ուղղված քաղաքական հարթակի ստորագրման արարողությունը, որին միացել են 60 հասարակական կազմակերպություններ, այդ թվում նաև «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2017 թվականի վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է ավելի քան 205166 հաշմանդամություն ունեցող անձ։ Անշուշտ, նրանք պետք է ունենան մյուսների հետ հավասար հիմունքներով քվեարկելու և ընտրվելու իրավունք: Ոչ ոք չպետք է կաշկանդված լինի հաշմանդամության հիմքով օրենքով կամ գործնականում՝ իր քաղաքական իրավունքներից օգտվելու հարցում: Հավասար և ազատ ընտրական իրավունքը մարդու հիﬓարար իրավունքներից ﬔկն է, որի…

1 2 3 4 13