Ըստ ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 19-ի թիվ 948 և 2013 թ. հունվարի 10-ի թիվ 20 որոշումների` լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին լսողական սարքեր տրամադրում են վաուչերային համակարգով: Այդ համակարգի համաձայն` կառավարությունը կտրամադրի 80 հազար դրամ արժողությամբ հավաստագրեր:
Author: «ԷԽՈ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչ է հարկավոր ֆիզիկական և զգայական խնդիրներ ունեցող երեխաներին
Իր անձնական փորձը օրինակ բերելով` «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի հիմնադիր Մարինա Պարազյանը ներկայացնում է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների առջև ծառացած դժվարությունները, որոնք շտապ լուծում են պահանջում: «Իհարկե, որոշակի թերապիաներ շատ կենտրոններում կան, սակայն առավել ծանր իրավիճակում գտնվող երեխաները փակված են մնում տանը, որովհետև նրանց ամեն օր պետք են մի…
Իրավական դաշտում հաշմանդամություն ունեցող մարդիկ այսուհետ ունեն հուսալի պաշտպան
«ԷԽՈ» ՀԿ-ն իրականացնելու է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան» նախագիծը, որի գործառույթն է ուսումնասիրել և լուծում տալ հաշմանդամության պատճառով առաջացած խնդիրներին, անօրինականություններին: Որպես հիմք ընդունելով Սահմանադրությունը, ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքները և այլ իրավական ակտեր` նախագծի աշխատանքային խումբը իր բոլոր հնարավորություններն օգտագործում է արդարացի լուծում տալու համար առաջացած խնդիրներին:
Մեր հունիսմեկյան միջոցառումը
Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո, պաշտպանության, և այդ հարցում մեծ է հատկապես ծնողների դերը: Հայաստանում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, բայց հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաներն անմատչելի միջավայրի և…
Ներառվող ծաղիկների ճյուղերը
Ներառական դպրոցները Հայաստանում գործում են ութսունական թվականներից, սակայն միայն 2014 թվականի դեկտեմբերի 20-ի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո ներառական կրթությունը դարձավ համընդհանուր և պարտադիր բոլոր ուսումնական հաստատությունների համար:
Էլեկտրաէներգիայի թանկացումը՝ նաև հաշմանդամություն ունեցող անձանց գրպանից
Մոտ երկու շաբաթ է, ինչ ամենաշրջանառվող և զգայուն խնդիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է, որը հանդիսանալով հիմնաքար, շղթայական ազդեցություն կունենա ողջ տնտեսության վրա, ուղղակի սպառված էլեկտրաէներգիայի ամսական վճարների բարձրացումից մինչև անուղղակի ազդելով ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի բարձրացմանը՝ հարվածելով յուրաքանչյուր հայ սպառողի գրպանին: Ուստի ես միանում եմ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությանը՝ այն համարելով անօրեն ու անբարոյական…
Հունիսմեկյան մամլո հաղորդագրություն
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը խոցելի խումբ են կազմում, որոնց մոտ առաջնայինը ներառման խնդիրն է: Սովորաբար հաշմանդամություն ունեցող երեխաները անհոգ մանկություն չեն ունենում՝ զուրկ լինելով այն ամենից, ինչից օգտվում են իրենց հասակակիցները:
Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը առաջին անգամ նշվել է 1950 թվականին, լավագույն առիթներից մեկն է խոսելու հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին, որոնք ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Զրուցակիցս «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանն է, ում հետ կփորձենք ներկայացնել հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ընդհանուր պատկերը Հայաստանում:
Մշակութային բազմազանություն` հանուն երկխոսության և զարգացման
2003թ. մայիսի 21-ին առաջին անգամ նշվեց Մշակութային բազմազանության միջազգային օրը` հանուն երկխոսության և զարգացման: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2002թ. դեկտեմբերի 20-ին սահմանեց այս օրը՝ բոլոր անդամ-պետություններին հիշեցնելով, որ ժողովրդավարության, հանդուրժողականության, սոցիալական արդարության և ազգերի ու մշակույթների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում բարգավաճող մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է տեղական, ազգային և միջազգային մակարդակներով խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Հարկավոր է…
Մայիսի 17` Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր
Մայիսի 17-ին նշվում է առաջին միջազգային հեռագրական կոնվենցիայի ստորագրման տարեդարձը: Եվ այդ օրը նշվում է տեղեկատվական հասարակության օրը: 2015թ. լրանում է Հեռահաղորդակցության միջազգային միության հիմնադրման 150-ամյակը, որը ստեղծվել է 1865թ. Փարիզում: Օրվա հետ կապված տոնակատարությունները տեղի կունենան Ժնևում` կոնֆերանսների միջազգային կենտրոնում:
Այսօր ընտանիքի միջազգային օրն է
Արդեն 20 տարի է մայիսի 15-ը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.: Այս օրը համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռում է ընտանեկան խնդիրներին: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկության աստիճանը ընտանեկան հարցերի վերաբերյալ և խորացնել սոցիալ-տնտեսական գիտելիքներն ու ժողովրդավարական գործընթացները, որոնք ազդում են ընտանեկան իրավիճակների նաև երեխաների վրա: Հարկավոր է…
Մատչելիության քարտեզը շուտով նաև բջջային հավելվածի տեսքով
Matcheli.am-ին և մատչելիության քարտեզին մենք արդեն հասցրել ենք անդրադառնալ: «Մատչելի քաղաք» նախաձեռնության շրջանակներում ստեղծված կայքը նպատակ ունի իրազեկել Երևանի մատչելի վայրերի մասին, որպեսզի տեղաշարժման դժվարություններ ունեցող անձինք կարողանան ընտրել իրենց հարմար ուղղությունները Երևանում տեղաշարժվելիս և տարաբնույթ ծառայություններից օգտվելիս: Իսկ այժմ հրաշալի առիթ կա շարունակելու համար ներկայացված թեման:
Ի՞նչ բացթողումներ ունի քաղաքաշինությունը
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»։
Ի՞նչ արտոնություններ ունի ՌԴ-ում և ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձը
Մասնակից պետությունները պարտավորվում են ապահովել և օժանդակել հաշմանդամություն ունեցող անձանց` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար իրականացմանը` առանց հաշմանդամության պատճառով որևէ խտրականության (ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա, հոդված 4):
Անկախ ապրելու գրավականը
Արդեն 3 ամիս է «Սպիտակ բազե» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպություններն իրականացնում են «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» համատեղ ծրագիրը, որը կնպաստի հանրության և հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկությանն ու ներգրավմանը հանրային կյանք: Վերջին սեմինար-քննարկումը անցկացվեց մայիսի 5-ին հաշմանդամության իրավունքների պայքարի միջազգային օրվան նվիրված Սպիտակ քաղաքում: Հանդիպմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձիք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև…
Մայիսի 5-ը հաշմանդամության իրավունքների պայքարի միջազգային օրն է
1992 թ. հաշմանդամություն ունեցող մարդիկ միառժամանակ եվրոպական 17 երկրներից նշեցին հաշմանդամություն ունեցող մարդկանց հավասար իրավունքների օրը մայիսի 5-ին: Այն նշանավորվեց որպես ֆիզիկական, մտավոր կամ զգայական հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականության դեմ պայքարի օր:
Ինֆեկցիաներից մինչև հոգեկան առողջություն
Առողջությունը ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցություն է: Այն կարևոր դեր ունի տնտեսական աճի և բարգավաճման գործում, իսկ աղքատության ցուցանիշի բարձրացումն էլ ավելացնում է առողջության սպառնալիքները: Վտանգավոր պայմանները ներառում են վնասակար և աղտոտված միջավայրը, ոչ ադեկվատ սնուցումը, բուժական օգնությանը դիմելու հնարավորության բացակայությունը: Բնակչությունը հաճախ ենթարկվում է հոգեկան առողջության խնդիրների տարածման վտանգին:
Կին եմ` անկախ կարգավիճակից
Հասարակության մեջ կանայք և տղամարդիկ ունեն տարբեր դերեր, պարտականություններ, ռեսուրսների և բարիքների տարբեր մատչելիություն, ինչի արդյունքում պետության քաղաքականությունը, օրենսդրությունը և ծրագրերը նրանց վրա ազդում են տարբեր ձևերով: Զարգացմանն ուղղված ռազմավարությունները պետք է հաշվի առնեն այդ տարբերություններն ու ներառեն գենդերային մոտեցումներ: Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման ոլորտում գենդերային տարբերությունների ուսումնասիրությունը վկայում է,…
Հաշմանդամություն ունեցող անձինք ձևացնում են, թե նրանք դրա կարիքը չունեն…
Շատ մարդկանց համար, ովքեր ունեն ֆիզիկական հաշմանդամություն, սեքսը ֆանտաստիկայի ժանրից է և հաճախ անհասանելի: Ծնողների և խնամակալների կողմից նրանց գրեթե բոլոր պահանջները բավարարված են, իսկ սեռական կյանքն անուշադրության է մատնվում: Այժմ կան սեքս-աշխատակիցներ, ովքեր տարբեր ճանապարհներ են փնտրում` ինչպես պայքարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սեքս-ծառայությունները լայն տարածում գտնեն: VICE ամսագիրը պատմում է այն աղջիկների մասին, ովքեր…
Ինչպե՞ս է հաշմանդամությունն ազդում մի շարք երկրների վրա
Հաշմանդամությունը կարգավիճակ է, որի արդյունքում անձը իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով կորցնում է առօրյա, սովորական գործողությունները կատարելու ունակությունները: Կարող է լինել ֆիզիկական (օր.` կաթված, վերջույթների կորուստ, խլություն), հոգեկան (օր.` դեպրեսիա, տրավմատիկ սթրես) և մտավոր (օր.` ուսուցման հաշմանդամություն): Մարդիկ, ովքեր ծնվում են որոշակի խնդիրներով, ուրիշները հաշմանդամություն են ձեռք բերում դժբախտ պատահարների կամ հիվանդությունների հետևանքով: Հաշմանդամություն ունեցող…