Երեխան երեխա է` լինի տղա, թե աղջիկ, աբորտի դիմել պետք չէ. Գ. Ավագյան

Դիտարկումները ցույց են տալիս, որ նորածինների սեռերի անհամամասնությունը, որն արտահայտված է աշխարհի տարբեր երկրներում, առկա է նաև Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է հետազոտություն «Սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում»…

Սեռով պայմանավորված աբորտները` ժողովրդագրական անհավասարակշռության առաջացման պատճառ

Նորածինների սեռերի անհամամասնությունն սկսել է դիտարկվել աշխարհի բազմաթիվ երկրներում 1980-ականներից ի վեր, ընդ որում համընթաց աճում էր տղաների տոկոսային հարաբերակցությունը երեխաների ընդհանուր թվաքանակում։ Վերջին քսան տարում մի շարք երկրներում, ինչպիսին են Չինաստանը, Հնդկաստանը և Հարավային Կորեան, հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 100 աղջկա դիմաց 104-106 տղաների ծննդյան կենսաբանական մակարդակի համեմատ՝ նորածինների սեռերի հարաբերակցության մեջ…

Կրկին կամ անդրադարձ հաշմանդամ անձանց հիմնախնդիրներին…

Բազմիցս եմ խոսել այս կամ այն խնդրի մասին, բայց, այնուամենայնիվ, կրկին խոսենք մեր մայրաքաղաքի մասին: Սկսեմ պրիմիտիվ օրինակից՝ գետնանցումներից, որտեղ աստիճանների կողքին չկան բազրիքներ: Իսկ եթե հաշմանդամ անձի կողքին օգնող չլինի նա չի կարողանա աստիճաններով իջնել: Մեր երկրում շատ քիչ տեղեր կան, որտեղ կարելի է սայլակով հանգիստ անցնել: Վերջին 3 տարում մայրաքաղաք է ներկրվել 15…

Հաշմանդամության կարգ այլեւս չի լինի

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ հաջորդ տարվանից՝ 2014 թվականից, հաշմանդամության կարգեր, որպես այդպիսին, այլևս չեն լինելու: Հաշմանդամություն ունեցող անձանց այդուհետ կենսաթոշակ կվճարվի այլ չափորոշիչներով: Ենթադրվում է, որ սրա պատճառը կառավարության խնայողությունների ձգտումն է, որպեսզի բյուջեն «չմսխվի»: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ հաջորդ տարվանից հաշմանդամության կարգ հասկացությունը վերացնելու մասին: Բայց…

Լուծվա՞ծ է արդյոք սայլակների խնդիրը Հայաստանում

Հայաստան տարեկան ներկրվում է 400-500 սայլակ, որոնք անվճար 3 տարի ժամկետով տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող մարդկանց և մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցողներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարվող ամենամյա մրցույթում հաղթող կազմակերպությունները ներկրում են հիմնականում չինական և թաիլանդական արտադրության սայլակներ: Սայլակի առավելագույն արժեքը կազմում է 140 հազար դրամ,…

Լսողական սարքերի առանձնահատկությունները

Լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան անձանց 2013-ից սկսած, ըստ կառավարության որոշման, լսողական սարքեր կտրամադրվեն վաուչերային համակարգով: Այդ համակարգի համաձայն` կառավարությունը կտրամադրի 80 հազար դրամ արժողությամբ հավաստագրեր: Ըստ ոլորտի մասնագետների՝ այդ գնի սահմաններում անձը կարող է գնել իր անհատական պահանջներին համապատասխան լսողական սարք: «Եթե այդ գումարը չբավարարի մարդու՝ անհատական պահանջներին համապատասխան լսողական սարք գնելու համար, ապա…

Պետության անվճար տրամադրած անվասայլակները սարսափելի վատն են

Մեր պետությունը 1-ին կարգ ունեցող հաշմանդամ անձանց, ովքեր տեղաշարժման խնդիր ունեն, պարտավոր է անվճար անվասայլակ տրամադրել: Սակայն պետության սայլակներից հաշմանդամ անձինք մշտապես դժգոհում են, որ դրանք անհարմար եւ անորակ են: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ միություն» հասարակական կազմակերության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք այդքան դժգոհություններից հետո որեւէ բան չի՞ փոխվել,…

Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամի համար

Տեսողական խնդիրներ ունեցող Նաիրան, թեեւ մեծ դժվարությամբ, բայց աշխատում է, երեխային խնամում եւ սեմինարների մասնակցում: Հաշմանդամ մարդիկ Հայաստանում չեն կարողանում իրենց համար հարմար աշխատանք գտնել, հաճախ ոչ այն պատճառով, որ նման աշխատանք չկա, այլ նրա համար, որ գործատուները չեն ցանկանում մի երկու կոպեկ ավելի ծախսել եւ այդ մարդկանց համար հարմարեցված միջավայր ստեղծել։ Կան բացառություններ, երբ…

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն անվճար չէ…

Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կսպանվի վերջին թռչունը, այդ ժամանակ կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել… Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք, որին նպաստում են  բազմաթիվ  գործոններ` ապագա մոր անառողջ ապրելակերպն ու վարքագիծը, ժառանգականությունը և այլն: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում մանկական ուռուցքների տարածման պատկերն ու վիճակագրությունը մոտ…

ԹՈՂՆԵԼ ԸՆՏԱՆԻՔՈՒ՞ Մ…

Այսօր ուզում եմ խոսել մի շատ նուրբ խնդրի մասին, որ ցավոք ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Կյանքում ցանկացած նորաստեղծ իրավիճակ ղեկավարելու համար պահանջվում է մեծագույն ուժ, խոսքն այն գերբնական ուժի մասին է, որ մեզ է տրվում ի վերուստ, երբ դու դրա կարիքն ունես, որպեսզի դիմադրես, տոկաս ու հաղթահարես քո առջև ծառացած դժվարին խնդիրները: Ուզում եմ…