«ԷԽՈ» աջակցման կենտրոնում պահանջվում են սոցիալական աշխատակցիներ: Հայերենի գերազանց, ինչպես նաև անգլերենի և համակարգչի բավարար իմացությունը պարտադիր է: Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 27.07.2014թ.-ին: Ինքնակենսագրականները (CV) ուղարկել միայն մեզ հետ կապ հաստատելուց հետո: Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am:
Category: Հաղորդագրություն
Մամլո հաղորդագրություն
Սիրով տեղեկացնում ենք, որ «ԷԽՈ» աջակցման կենտրոնի կողմից կազմակերպվող երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգային շոու-ծրագիրը կայանալու է Հունիսի 1-ին` ժամը 14:00-ին, Պուշկինի 3 հասցեում գտնվող «Վիտամին» ակումբում: Համերգին ներկա կգտնվեն «ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնց ուրախ ու տոնական ժամանցը կապահովեն հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիները: Իսկ համերգից անմիջապես հետո…
Լրագրողական համերաշխություն
Այսօր ժամը՝ 20:00-ին «Արտ» ռադիոյի ուղիղ եթերում Արտակ Բաբաեվի հյուրն է «ԷԽՈ» ՀԿ նախագահ և Իրազեկման բլոգի գլխավոր խմբագիր Սերյոժա Օհանջանյանը: Հաղորդման թեման լինելու է հետևյալը՝ «Հեղինակային իրավունքի մասին օրենքի փոփոխությունները կսասանե՞ն «լրագրողական համերաշխությունը», թե որոշ առումով կսրվի պայքարը ԶԼՄ-ների միջև»: Եթերին կարող եք միանալ և մասնակցել առցանց քննարկմանը http://www.ArtRadio.am կայքում: Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու
Սիրով Ձեր դատին ենք ներկայացնում մեր բլոգի նոր խորհրդանիշը
«ԷԽՈ» աջակցման կենտրոնը և Իրազեկման բլոգի խմբագրությունը երկար քննարկումներից հետո որոշեց 14.04.2014 թ.-ին Իրազեկման բլոգի խորհրդանիշը փոխել նորով: Սիրով Ձեր դատին ենք ներկայացնում նոր խորհրդանիշը, որը իրենից ներկայացնում է վահան, մեջը՝ կշեռք, որի նժարներից մեկի վրա պատկերված է հաշմանդամություն ունեցող մարդ, իսկ մյուսին՝ «Ադեկվատ մարդ»: Տեսնում ենք, որ կշեռքի նժարները հավասար են, հետևաբար բոլոր մարդիկ…
«ԷԽՈ» աջակցման կենտրոնը միանում է Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի համոզմամբ և հավաստիացմամբ աուտիզմով մարդիկ ոչ թե տարօրինակ են, այլ տարբերվում են իրենց բացառիկ ընդունակություններով՝ պետք է միայն հնարավորություն տալ ինքնահաստատման:
Այսօր կանանց միջազգային օրն է…
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով քաջ առողջություն, անսահման սեր և կանաչ ճանապարհ՝ լեցուն գարնանային անուշահոտ ծաղիկներով: Թող որ այս և բոլոր գարունները բերեն խինդ ու ծիծաղ՝ լի սիրով ու երջանկությամբ: Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը (International Women’s Day) նշվում է Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից, և այսօրը` Մարտի…
Այսօր սուրբ Վալենտինի օրն է
Ողջ աշխարհը փետրվարի 14-ին տոնում է սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: «ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորի սուրբ Վալենտինի օրվա առթիվ: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց ու սեր խոստովանում: Սիրահարները նվիրում են միմյանց նվերներ, օրինակ` Նիդերլանդներում կազմակերպվում է ծաղկի աճուրդ, որտեղ հազարավոր ծաղիկներ են վաճառվում` հիմնականում կարմիր և սպիտակ վարդ: Սուրբ…
Բանակը մեր ժողովրդի անվտանգության ու խաղաղության կարևորագույն երաշխիքը
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ: Հունվարի 28-ը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենանվիրական ու խորհրդանշական տոներից մեկն է։ Հենց այս տոնն է խորհրդանշում մեր երկրի անկախությունն ու խաղաղությունը: 22 տարի առաջ դրվեցին հայոց բանակի կազմավորման հիմքերը, բանակ, որն այսօր տարածաշրջանում ամենամարտունակն է, բանակ, որն այսօր հպարտության առարկա է, բանակ, որը փայլուն…
Մենք արժևորում ենք այն, ինչ անում ենք. Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2014–ը լինի հաջողակ և արգասաբեր տարի մեր ժողովրդի համար, թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկցեն մեր երկրին և թող յուրաքանչյուր հայ օջախում ջերմության և ուրախության պակաս չլինի։ Թող նոր տարին ազդարարող 12 զանգերը սկիզբ լինեն մեծ սիրո և անսահման հաջողության:…
Մամլո հաղորդագրություն
Վաղը` դեկտեմբերի 21-ին, ժամը` 11:00-ին «Երկու երես» ակումբում (Տերյան 72, ազգային գրադարանի նորաբաց մասնաշենքի 2-րդ հարկում) տեղի կունենա մամլո ասուլիս: «Հայաստանը 2010-ին վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և արդյո՞ք կոնվենցիայով ամրագրված կետերը իրականություն են դարձել, կամ չկատարելով ամրագրված կետերը ինչպիսի պատասխանատվության կենթարկվի Հայաստանը ՄԱԿ-ի կողմից» խորագրով: Թեման կվերլուծեն «ԷԽՈ» ՀԿ նախագահ…
Մամլո հաղորդագրություն
Շատերն են բարձրաձայնում հաշմանդամների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ… Սիրով տեղեկացնում ենք «ԷԽՈ» աջակցման կենտրոնի կողմից «Հաշմանդամների միջազգային օրվան» նվիրված շոու-համերգի մասին, որը կայանալու է դեկտեմբերի 3-ին` ժամը 15:00-ին, Պուշկինի 3 հասցեում գտնվող «Վիտամին» ակումբում: Համերգին մասնակցելու են բազմաթիվ հայ աստղեր, տեղի է ունենալու հյուրասիրություն, հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին նվերների հանձնման արարողություն: Ակնկալում…
Մամլո հաղորդագրություն
Վաղը` սեպտեմբերի 18-ին, ժամը` 11:00-ին, «Հայելի» ակումբում տեղի կունենա մամլո ասուլիս: Թեման հաշմանդամ երեխայի մոր ապրումներն են, ինչ անի մայրը, երբ նորածինը ճանաչվում է հաշմանդամ, թողնի նրան ընտանիքեւմ, թե՞… Թեման կվերլուծեն «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, «ԷԽՈ» ՀԿ մամլո խոսնակ Միլենա Խաչատուրովան և հաշմանդամ երեխայի ծնող Ռաիսա Ավետիսյանը: Հասցե`…