Արդեն 1 տարի է Սպիտակ քաղաքում «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակներում բացվել է «Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի և իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը: Նպատակը մեկն է՝ բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին, տեր լինել իրենց իրավունքներին:
Category: Հասարակություն
Միջազգային փորձի փոխանակման ևս մի հնարավորություն
«Նոր սերունդ» ՀԿ-ն և Էստոնիայի «IDA NOORED» երիտասարդական ՀԿ-ն ԵՄ-ի «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը Երեւանում իրականացնում է «Մենք կարող ենք և կանենք» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցում են Էստոնիայից, Լատվիայից, Ուկրանիայից ու Հայաստանի տարբեր մարզերից ժամանած 28 երիտասարդներ:
Մամլո ասուլիս «Երկու երես» ակումբում
Երեկ՝ օգոստոսի 22-ին, «Երկու երես» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի նպատակն էր ներկայացնել և անդրադառնալ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց առկա խնդիրներին: «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը և «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը ներկայացրեցին խնդիրները, որոնց հետ շարունակաբար առնչվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ Հայաստանում:
Պետք է բուհերը գիտակցեն, որ հաշմանդամություն ունեցող անձը ևս պոտենցիալ ուսանող է
Ներկայումս Հայաստանում պետությունը ի վիճակի չէ լիակատար ապահովել բարձրագույն կրթություն, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար: Եվ ոչ պետական բուհերը պետականների հետ մեկտեղ ապահովում են քաղաքացիների բարձրագույն կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը, թեկուզ և վճարովի հիմունքներով: Սակայն 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:…
Ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող անձինք դուրս մնում բուհական ոլորտից
Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած բուհական խոչընդոտները հաղթահարելու նպատակով «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց»: Ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց բուհական հաստատությունների հավասար պայմանների և ուսումնական մատչելիությանը` որպես մարդու հիմնարար իրավունք: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային…
Հաշմանդամություն ունեցող անձինք ազատվում են ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից
Սույն թվականի հունիսի 24-ին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից առաջարկված նախագիծը, համաձայն որի՝ վճարովի ավտոկայանատեղերում առանց տեղական տուրքի գանձման (անվճար) կայանելու ժամանակահատվածը գործող 5 րոպեից կդառնա 15 րոպե: Բացի այդ, նույն որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձինք կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատվում են ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Ըստ այդմ՝ վերոնշյալ…
Հաշմանդամություն ունեցող անձինք մասամբ կազատվեն ավտոկայանատեղերի տուրքից
Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատել ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից: Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն` հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք, ովքեր համապատասխան դիմում և կարգավիճակը հաստատող փաստաթղթերը կներկայացնեն Երևանի քաղաքապետարան, կազատվեն տուրքի վճարումից:
Խոստումները մնում են խոստումներ. Հանրային տրանսպորտի խնդիրները
Նորություն չէ, որ Երևանում ոչ մի հանրային տրանսպորտ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այսօր Հայաստանում ապրում են սայլակով տեղաշարժվող շուրջ 4000 հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար հանրային տրանսպորտը, շենքերն ու շինությունները, նույնիսկ փողոցները շարունակում են մնալ անմատչելի:
Առանց սեռական կրթության հաշմանդամություն ունեցող դեռահասները սեռական շահագործման պոտենցիալ զոհ են
Մտավոր խնդիրներ ունեցող 54-ամյա Ալվարդ Բալոյանը հիշում է, որ երիտասարդ տարիներին ավտոբուսում ու փողոցում իրեն ձեռք էին տալիս. «Ես էլ սկզբից չգիտեի էտ ինչ ա, հետո էլ որ իմացա, ամաչում էի ասել` տենց մի արեք»: 50 տարեկանում Բալոյանը սիրահարվեց Թելմանին. «Ես ու Թելմանս չորս տարի ընկերություն ենք արել, ես իրան էի օգնում, ինքը` ինձ, ամեն…
«Մարդը եւ մարդիկ» հաղորդաշարը անդրադարձել է բարեգործության թեմային
Հանրային Հեռուստաընկերության «Մարդը եւ մարդիկ» հաղորդաշարը անդրադարձել է բարեգործության թեմային: Թեմային առնչվող հարցազրույցում հանդես եկավ և իր տեսակետը հայտնեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Հ.Գ. Սերյոժա Օհանջանյանի հարցազրույցը դիտեք 19:32րոպեից:
«Թեքահարթակներ»-ը կառուցվում են, իսկ հանձնաժողովը էշի ականջում քնած է…
Երեկ ամբողջ օրը մտածում էի Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուկյան էջում հրապարակված մասնավոր սեկտորի կողմից կառուցված թեքահարթակների լուսանկարների մասին: Ամենածիծաղելին հետևյալ միտքն էր՝ Արաբկիրում օր օրի ավելանում է թեքահարթակների քանակը: Այս հարցում ակտիվ է տնտեսվարող սուբյեկտների՝ սեփականատերերի դերը: Լուսանկարներում պարզ երևում է, որ գրեթե բոլոր թեքահարթակները անհարմար են և չեն համապատասխանում ստանդարտներին, որը իդեպ ՀՀ կառավարությունը…
Հաշմանդամություն ունեցող նկարչուհին բերանով անհավանական բնապատկերներ է ստեղծում
Վառ գույներով ու անհավանական մանրամասնություններով պատկերված բնապատկերներ, վայրի բնաշխարհի գեղեցիկ տեսարաններ. սրանք մի քանիսն են այն աշխատանքներից, որոնցով հիացնում է բրիտանուհի Լինն Բիթհեմը: Սակայն, ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նրա կտավներն էլ ավելի արժեքավոր ու յուրօրինակ են դառնում, երբ իմանում ես, որ նկարում է բերանով:
Անվասայլակը խոչընդոտ չէ. հաշմանդամ բրիտանուհին յուրօրինակ կերպով զբաղվում է ստորջրյա լողով
Բրիտանացի Սյու Օսթինը, ով հիվանդության պատճառով 1996թ. ի վեր գամված է անվասայլակին, իր օրինակով ցույց է տալիս, որ կամքի ուժի ու մեծ ցանկության դեպքում հաշմանդամությունը երբեք չի կարող խոչընդոտ լինել երազանքներն իրականացնելու հարցում։
Մայրությունը դա իրավունք է, այլ ոչ թե պահանջ
Հասարակության թյուր կարծիքով սեռական ներդաշնակությունը կնոջ և տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ…
Հայեցակարգը կա, չափորոշիչները չկան
«ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանի դիտարկմամբ էլ՝ մինչ օրս հաշմանդամ մարդկանց վերաբերող մի շարք որոշումներ են ընդունվել, բայց միայն տեսականում են դրանք կիրառվել, գործնականում, ըստ Ս. Օհանջանյանի, հաշմանդամ մարդկանց կյանքում որեւէ փոփոխություն չի լինում: Պարոն Օհանջանյանը որոշ վերապահումներ ունենալով նոր հայեցակարգի վերաբերյալ՝ կարծիք հայտնեց, որ Հայաստանը պատրաստ չէ նման մոդել կիրառելու. «Հաշմանդամ մարդիկ ամեն մի…
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույն է, թե որքան է նրա երկարությունը
Սույն թվականի դեկտեմբերի 21-ին «Երկու երես» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս հետևյալ խորագրով` «Հայաստանը 2010-ին վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և արդյո՞ք կոնվենցիայով ամրագրված կետերը իրականություն են դարձել, կամ չկատարելով ամրագրված կետերը ինչպիսի պատասխանատվության կենթարկվի Հայաստանը ՄԱԿ-ի կողմից»: Թեման վերլուծեցին «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը և «Հայկական ճամբար» ՀԿ ծրագրերի համակարգող…
Անահիտ Բախշյանի բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին
Երեկ «Շողակաթ» հեռուստաալիքով նայեցի «Թագուհին» ֆիլմը, որտեղ ընդգծված էր Անգլիայի թագուհու պետականամետ մտածելակերպն ու հասարակական կարծիքի հետ մեծ դժվարությամբ, սակայն այնուամենայնիվ հաշվի նստելու փաստն ու այն քայլերը, որոնք նա արեց իր կամքին հակառակ, սակայն՝ հասարակության համակրանքը շահելու համար: Իմ կարծիքով, չափազանց արդիական է այս զուգահեռներն անցկացնելը հատկապես հիմա, երբ օրեր առաջ հրապարակվեց ՄԻՊ-ի աննախադեպ զեկույցը,…
Անահիտ Բախշյանի բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին
Երեկ «Շողակաթ» հեռուստաալիքով նայեցի «Թագուհին» ֆիլմը, որտեղ ընդգծված էր Անգլիայի թագուհու պետականամետ մտածելակերպն ու հասարակական կարծիքի հետ մեծ դժվարությամբ, սակայն այնուամենայնիվ հաշվի նստելու փաստն ու այն քայլերը, որոնք նա արեց իր կամքին հակառակ, սակայն՝ հասարակության համակրանքը շահելու համար: Իմ կարծիքով, չափազանց արդիական է այս զուգահեռներն անցկացնելը հատկապես հիմա, երբ օրեր առաջ հրապարակվեց ՄԻՊ-ի աննախադեպ զեկույցը,…
«Հասնել զրոյի». այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
«ԷԽՈ» աջակցման կենտրոնի աշխատակազմը, ամեն տարի անդրադառնալով այս խնդրին, կոչ է անում լինել իրազեկ և հիշել, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևերից է յուրաքանչյուր անձի իրազեկված լինելը: Հետևաբար պետք չէ լինել անտարբեր, քանզի ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ: Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Տեղեկատվական-կրթական աշխատանքները…
«Խաղողը կյանք է». հատընտիր խմիչքների բարեգործական աճուրդ Հայաստանում
Խաղողից պատրաստված լավագույն խմիչքների համտես և աճուրդ Հայաստանում. հատուկ ընտրված բարձրակարգ ու նրբահամ կոնյակներ, գինիներ, շամպայններ և արմանյակ տարբեր երկրների նշանավոր արտադրողներից: Աճուրդին կներկայացվեն էլիտար բացառիկ խմիչքներ, որոնց մի մասը աճուրդի համար հատուկ բերվել է Հայաստան: Մասնավորապես կներկայացվեն` «ԱՐԱՐԱՏ Նոյան Տապան» Կոնյակ` 70 տարեկան, Pian dell Vigne 2008թ. 5 լիտր, Tignanello 2010 6 լիտր, 1877թ….