Հույն գիտնականները նոր սարքավորում են ստեղծել, որի միջոցով հաշմանդամները կկարողանան լիարժեք հանգիստ անցկացնել ծովափին: Նորագույն սարքն արդեն գրավել է Խորվաթիայի, Ֆրանսիայի, Իսրայելի և Միացյալ Արաբական Էմիրությունների առևտրային ընկերությունների ուշադրությունը, հայտնում է Russia Today-ը: Հույն տեխնոլոգները ստեղծել են Seatrac հարմարանքը, որը թույլ կտա հաշմանդամ անձանց ինքնուրույն լողալ ծովում: Seatrac-ն իրենից ներկայացնում է սայլակ, որն ամրացված է…
Category: Մտորումներ և հոդվածներ
…թվացյալ հարթակներ
Այն, ինչ հասանելի է բոլորին, պետք է հասանելի լինի նաև հաշմանդամություն ունեցող անձանց… Օրեր առաջ հրավերք ստացա մասնակցելու Օղակաձև այգու մատչելիության մոնիթորինգ-ակցիային: Այս դեպքում նպատակը գործելն էր, ոչ թե խոսելը: Մոնիթորինգի ընթացքում սայլակով տեղաշարժվող հաշմանդամ երեխաները, նրանց ծնողներն ու կամավոր հեծանվորդները շրջեցին այգու ողջ տարածքով ու նրանց տեղաշարժը անհնար դարձնող հատվածներով: Չեք պատկերացնի, թե որքան…
Ինչ էլ որ լինի վաղը, մենք ունենք այսօրը
Իմ զրուցակիցն է «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը: Նա մեզ համար հետաքրքիր բանաձևեր է առաջադրել՝ միևնույն ժամանակ տալով հենց դրանց լուծումները: –Կպատմեք մի փոքր Ձեր անցած ճանապարհի և ունեցած դժվարությունների մասին: –Կյանքի առեղծվածային ուղին լի է բազմաթիվ խոչընդոտներով ու դժվարություններով: Բազմիցս համոզվել եմ դրանում`լինելով մանկուց հաշմանդամ: Մեծացել եմ առողջ ընտանեկան միջավայրում, առողջ դատողություններով ու մտածելակերպով,…
Կրկին կամ անդրադարձ հաշմանդամ անձանց հիմնախնդիրներին…
Բազմիցս եմ խոսել այս կամ այն խնդրի մասին, բայց, այնուամենայնիվ, կրկին խոսենք մեր մայրաքաղաքի մասին: Սկսեմ պրիմիտիվ օրինակից՝ գետնանցումներից, որտեղ աստիճանների կողքին չկան բազրիքներ: Իսկ եթե հաշմանդամ անձի կողքին օգնող չլինի նա չի կարողանա աստիճաններով իջնել: Մեր երկրում շատ քիչ տեղեր կան, որտեղ կարելի է սայլակով հանգիստ անցնել: Վերջին 3 տարում մայրաքաղաք է ներկրվել 15…
Հաշմանդամության կարգ այլեւս չի լինի
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ հաջորդ տարվանից՝ 2014 թվականից, հաշմանդամության կարգեր, որպես այդպիսին, այլևս չեն լինելու: Հաշմանդամություն ունեցող անձանց այդուհետ կենսաթոշակ կվճարվի այլ չափորոշիչներով: Ենթադրվում է, որ սրա պատճառը կառավարության խնայողությունների ձգտումն է, որպեսզի բյուջեն «չմսխվի»: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաստատել են թերթի տեղեկությունը՝ հաջորդ տարվանից հաշմանդամության կարգ հասկացությունը վերացնելու մասին: Բայց…
Բացառիկ հոդված. «Ով աշխատի, նա չուտի»…
Վերջերս ես էլ առիթ ունեցա վայելել մեզ համար այդքան ցավալի և ողբալի տեսարանը, որին ականատես էին եղել մտերիմներիցս գրեթե բոլորը` օդանավակայանում տիրող արտագաղթի և հայրենալքության տհաճ տեսարանին, որն երկու զգացում առաջացրեց մոտս` տխրություն և վախ: Եթե ՀՀ-ում արտագաղթը շարունակվի, ժամանակը կշարունակի աշխատել ընդդեմ Հայաստանի, իսկ Հայաստանում արտագաղթը նույն տեմպերով շարունակվելու հավանականությունը հանգեցնում է պատճառահետևանքային մի…
Կերպարանափոխություն
Կաֆկայի հայտնի նովելի հերոս Գրեգորի Զամզան մի օր առավոտյան` արթնանալով անհանգիստ քնից, հայտնաբերեց, որ ինքը կերպարանափոխվել է. դարձել է մեծ ու սարսափելի ուտիճ: Ստեղծագործության անվանումն էլ` «Կերպարանափոխություն», ընդունված է վերագրել հենց հերոսի կերպարանափոխությանը: Սակայն ընթերցենք գործը ևս մեկ անգամ, և պարզ կդառնա` կերպարանափոխությունը տեղի է ունենում ոչ այնքան Գրեգորի Զամզայի, որքան գործող մյուս անձանց հետ:…
Սերը որպես հիվանդություն
Ավստրիացի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո եկել են այն եզրակացությանը, որ սերը հոգեկան հիվանդություն է: Ուսումնասիրելով սիրող մարդկանց ուղեղի կեղևը, հայտնաբերել են, որ կեղևում գոյանում են նեյրոնային կապեր, որոնք առաջացնում են խիստ հույզեր և ապրումներ: Պարզել են նաև, որ սերը ավելի ուժեղ է լինում բաժանված ժամանակ, երբ սիրողը հեռու է իր ընտրյալից: Ցավոք նրանք եկել են…
Համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է
Ի՞նչ նշանակություն ունի համացանցը մեր կյանքում: Ավելի շատ ո՞ր կայքերն ենք նախընտրում և ի վերջո համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Համացանց կամ Ինտերնետ (անգլերեն՝ Internet)—աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում` օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը: Այն իրենից ներկայացնում է ցանցերի…
Ամուսնալուծությունների ազդեցությունը երեխաների վրա
Ծնողերի ամուսնալուծությունը լուրջ փոփոխությունների է հանգեցնում երեխայի փոքրիկ ներաշխարհում: Դա խոցելի գործընթաց է, որի ընթացքում երեխան ենթարկվում է մի շարք բացասական հույզերի՝ չարություն, անհանգստություն, վախ, թախիծ և այլն: Եթե վեճերը ծնողների միջև հաճախակի են լինում, երեխան դառնում է դյուրագրգիռ և նյարդային, նրա մոտ հաճախ է նկատվում տրամադրության անկում, հատկապես անծանոթների ներկայությամբ: Նման պայմաններում մեծացող երեխաները…
Ինչպե՞ս հաղթահարել վախը
ֆոբիաների առաջացման պատճառները դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չեն: Ֆոբիաները` որպես կանոն, սկսում են ձևավորվել դեռահաս տարիքում, քանի որ երեխաները, շատ երևույթներին չկարողանալով բացատրություն տալ, վախենում են դրանցից: Երբեմն նման վախերը մնում են մարդկանց մոտ և մեծ տարիքում, արդեն անկախ նրանց գիտելիքներից ու գիտակցությունից: Ֆոբիայի առաջացման պատճառ կարող են լինել ոչ միայն անձնական ապրումներն, այլև հասարակական…
Կոչ – խնդրանք հայկական օնլայն լրատվամիջոցներին
Բացում ես համակարգիչը ու առաջին բանը, որ աչք է զառնում ինքնասպանության մասին հերթական հոդվածը, հերթական վատ նորությունը, մամուլի կողմից անգիտակցորեն կատարված ինքնասպանության հերթական «Սև PR»-ը: Չեմ հասկանում, մեր երկրում ինքնասպանությունից, բռնաբարությունից և սպանություններից զատ, ոչ մի լավ բան չի կատարվո՞ւմ: Եթե ես բնակվեի արտերկրում և Հայաստանի մասին իրազեկվեի միայն հայկական օնլայն պարբերականների միջոցով, կմտածեի, որ…
Հաշմանդամները պայքարում են ընտրական իրավունքի համար
Մեր հանրապետությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց ընտրական իրավունքի հարցը շրջանառվում է միայն ընտրական շրջանում: Ու, որքան էլ տարօրինակ է, դրանց մասին հիշում և այդ խնդիրները փորձում են լուծել ոչ թե պատասխանատու պաշտոնյաները, այլ հենց իրենք`հաշմանդամները: Մինչ այսօր ընտրական տեղամասերի գերակշիռ մասը շարունակում է մնալ անմատչելի սայլակով տեղաշարժվող մարդկանց համար: Դա, ըստ էության, քաղաքացու ընտրելու իրավունքի խախտում…
Օրենքի նոր նախագծով գործատուները կպարտավորվեն աշխատանքով ապահովել հաշմանդամներին
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծով սոցիալական պաշտպանությունը փոխակերպվում է սոցիալական ներառման, և ամրագրվում են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրվելու մեխանիզմները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Տասնութ տարեկանից բարձր անձանց համար հիմնական խնդիրը լինելու է պաշտպանված աշխատունակության սահմանումը, որովհետև…
Կրկին հետաձգվում է Երևանի տրանսպորտային միջոցների հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց
Երևանի քաղաքապետարանը վերջին 3 տարում մայրաքաղաք է ներկրել 15 «Բոգդան Ա092» և 14 «Հունդաի» մակնիշների միկրոավտոբուսներ, որոնք կրկին հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց: Սա ենթադրում է, որ քաղաքապետարանին բացարձակ չի հուզում հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը: Մայիսի 24-ին հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետարանին, թե ինչո՞ւ նոր ավտոբուսներ ներկրելիս հաշվի չեն առնում հաշմանդամություն ունեցող…
Կույրերի համար կա 350 աուդիոգիրք
32-ամյա Վահան Նահապետյանն արդեն 10 տարի է աուդիոգրքեր է ձայնագրում և թվայնացնում: Նա գտնում է, որ որևէ մեկն իրենից ավելի լավ չի հասկանում, թե տեսողության հետ խնդիր ունեցող մարդու կյանքում ինչ նշանակություն ունի գիրքը: Ընթերցանության նկատմամբ մեծ սեր ունեցող երիտասարդն իր գրադարանում արդեն հարյուրավոր հայերեն գրքեր ունի, այդ թվում թարգմանություններ: Տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ…
Ինչպե՞ս շրջակա միջավայրը դարձնել անխոչընդոտ
21-րդ դարում մատչելի միջավայր ստեղծելու համար տեխնիկական հնարավորություններն անսահմանափակ են: Մարդկային մտքի թռիչքը ստեղծել է բազմաթիվ միջոցներ և գտել անթիվ ձևեր մարդու կյանքը հարմարավետ դարձնելու համար: Այնուամենայնիվ, ինչ է նշանակում հավասար հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց համար, որն է այն միջավայրը, որը հարմար է բոլորին: Սահմանումն ամրագրված է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում. «Համընդհանուր…
Արդյոք հաշմանդամությունը խոչընդոտո՞ւմ է մեքենա վարելուն
Տրանսպորտի հարմարեցվածության մասին խոսելիս շատ կարևոր է հիշել նաև հաշմանդամություն ունեցող անձին վերաբերող այս կամ օրենքի առկայության և այդ օրենքի իրագործման համար նախատեսված պայմանների մասին: Շատ հաճախ օրենքը կա, սակայն անձը հնարավորություն չունի իր իրավունքից օգտվելու համապատասխան պայմանների ու միջոցների բացակայության պատճառով: Օրինակ` երբ օրենքը թույլ է տալիս հաշմանդամության որոշակի տեսակ ունեցող անձին որոշակի պայմաններում…
Հարմարեցված մեքենան ձեզնից, վարորդական իրավունքը` մեզնից
Վարորդական իրավունք ստանալու համար պետք է հանձնել որակավորման 2 քննություն՝ տեսական և գործնական: Քննությունները բարեհաջող հանձնելու դեպքում անձը ստանում է վարորդական իրավունք: Այս ընթացակարգը փոքր-ինչ այլ է հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում: Ինչպես disabilityinfօ.am-ի հետ զրույցում պարզաբանում է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը, ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց՝ վարորդական իրավունք ստանալու կարգը միայն մեկ…