ՀԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Այս օրը ևս մեկ առիթ է խոսելու ու բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ։ Անկասկած, 2020 թվականը դժվարագույն տարիներից մեկն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար կյանքի բոլոր ոլորտներում։Կորոնավիրուս, պատերազմ, ժամանակի ու ռեսուրսների, շատ դեպքում մարդկային ռեսուրների սղություն, ինչն անկասկած անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի…

Սերյոժա Օհանջանյանի երույթը ԱԺ-ում

Արտոնություններն իհարկե անհրաժեշտ են այնտեղ, որտեղ անհավասար պայմանների վերացման խնդիր կա, բայց պետք է նախ և առաջ մտածել՝ ինչպես են տեղաշարժվելու, լսողության, տեսողության և այլ խնդիրներ ունեցող ուսանողները ստանալու պատշաճ կրթություն, եթե չկան անհրաժեշտ պայմաններ նույնիսկ լսարան ֆիզիկապես հասնելու, եթե այդ լսարանը հագեցած չէ համապատասխան սարքավորումներով, եթե որևէ ուսումնական գործընթաց հարմարեցված չէ անձի կարքիներին և…

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔԸ

«ԷԽՈ» կազմակերպության նախաձեռնությամբ և տասնյակ աջակիցների օժանդակությամբ ս․թ․ դեկտեմբերի 24-ին «Քինգ գարդեն» ընտանեկան ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ հրաշալի ու կախարդական ամանորյա միջոցառում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար նրանց ակտիվ մասնակցությամբ։ Անհնար է ներկայացնել այն մթնոլորտը, որը տիրում էր այս կախարդական միջոցառման ընթացքում, ինչպես նաև հնարավոր չէ ներկայացնել, թե ինչ հույզեր ու հրաշքներով լի պահեր…

ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԱԹՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է․օր երբ պետք է մեկ անգամ ևս խոսել աշխարհում ապրող 17 միլիոն մարդկանց մասին, խոսել հավասար պայմանների ստեղծման, հավասար հնարավորությունների ապահովման մասին՝ բացառելով խտրականության ու մեկուսացման բոլոր դրսևորումները։❗❗❗Կանգնեցրու՛ մեկուսացումը ❗❗❗Սա է «ԷԽՈ» կազմակերպության նախաձեռնությամբ նկարահանված սոցիալական, իրազեկման տեսահոլովակի հիմնական կոչը, որն ուղղված է հասարակության բոլոր անդամներին։Տեսանյութի պատրաստման համար շնորհակալ…

Մենք արդեն 11 տարեկան ենք

Մենք հավատացած ենք, որ մարդկության մեծագույն նվաճումներն են մարդասիրությունն ու արդարությունը, որոնց համար մեր պայքարի ճանապարհը եղելէ դժվարություններով ու անհաղթահարելի թվացող խնդիրներով լեցուն: Խոչընդոտներով, բայց նաև հաջողություններով պատված այս ճանապարհին յուրաքանչյուր օր ապրել ու պայքարել ենք մեր կազմակերպություն դիմած յուրաքանչյուր երեխայի ու մեծահասակի համար, յուրաքանչյուր աջակցի և յուրաքանչյուր աշխատակցի հետ առաջ ենք ընթացել հանուն ընդհանուր…

Անմատչելի նվեր Երևանի քաղաքացիներին

Այցելեցինք Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված այգի և վեր հանեցինք մատչելիության հետ կապված  հետևյալ խնդիրները. 1. Անվտանգ և անարգել միջավայրի բացակայություն. Մայթից դեպի այգի տանող երկու թեքահարթակ կա, որոնց ոչ թեքությունը և ոչ է լայնությունը չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին: Թեքահարթակի լայնությունն ընդամենը 75 սմ է, իսկ թեքության աստիճանը, առանց որևէ չափումների, վտանգավոր է տեղաշարժման դժվարություն ունեցող…

Կայացավ Ֆոկուս-խմբային քննարկում պետական հավաստագրերի վերաբերյալ

«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 29-ին «ՀԱՅԱԹ ՓԼԵՅՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ  «Ծառայություններ բոլորի համար. աջակցող սարքերի տրամադրում պետական հավաստագրերի միջոցով» ֆոկուս-խմբային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՔՀԿ-ների և անհատների համար: Քննարկման ընթացքում 50-ից ավել շահագրգիռ անձանց ներկայացվեց պետական հավաստագրերի տրամադրման գործընթացի առանձնահատկությունները, ինչպես նաև իրականացվեց հատուկ ձևաչափով…

«Նորաձևություն առանց սահմանների» փառատոն

«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանում առաջին անգամ ս.թ. մարտի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Նորաձևություն առանց սահմանների» ներառական նորաձևության փառատոնը, որին մասնակցեցին հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց մայրերը: Փառատոնը նպատակ ուներ բաձրաձայնելու և հաղթահարելու հասարակության մի ստվար զանգվածի մոտ առկա այն կարծրատիպերը, որ հաշմանդամությունը դատավճիռ է,…

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

 «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2019 թվականը լինի բարության,  անկեղծության և արժանապատվության հաղթանակի տարի։ Մենք հավատում ենք, որ 2019 թվականը լինելու է մեր բոլորի երազանքների իրականացման տարի, որ ապագային նայող մեր հայացքները 2019 թվականին շառագունելու են արդեն իսկ իրականություն դարձած ձեռքբերումներով և…

«Չանտեսելով ոչ ոքի» գալա համերգ

«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպությունը իրականացնում է հանրային իրազեկման քարոզարշավ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։ Հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք ծրագրեր,որոնցից են «Հարգանք և իրավունք» ֆոտոշարքը, որի շրջանակներում արվեստի, հեռուսատատեսության և այլ բնագավառների ներկայացուցիչները հասարակությանը իրազեկում են հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների մասին՝ կարգախոսերի միջոցով, «Հեքիաթն իմ շուրջ» ներառական միջոցառումը, որի ընթացքում…

Ահազանգ ընտրատեղամասերի անմատչելիության մասին

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարկական կազմակերպության հայտարարությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. Դեկտեմբերի 9-ին Հայաստանում ԱԺ ընտրություններեն, որոնք պետքէ նախանշեն հայժողովրդի ապագան առաջիկա 5 տարիներիհամար: Ակնհայտ է նաև, որ այս ընտրություններըպետք է արձանագրեն համաժողովրդական շարժման վերջնական հաղթանակը և հիմք հանդիսանան յուրաքանաչյուր քաղաքացու ազատ, արդարև հավասար ապրելու իրավունքի իրացմանը: Յուրաքանչյուր քաղաքական ուժ, անկախ իր նախընտրական ծրագրի…

Կառավարությունում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: «էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը նույնպես հրավիրված էր հանդիպմանը: Ի թիվս քննարկված այլ հարցերի՝ Սերյոժա Օհանջանյանը բարձրաձայնել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների արդյունավետության, ընդլայնման և այդ նպատակներով լրացուցիչ ֆինանասական միջոցներ ներգրավելու…

#ՉանտեսելովՈչՈքի

ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր, որի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել և իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՝ նպատակ ունենալով արժևորելու հասարակության բոլոր անդամներիհամահավասարև լիարժեք ապրելու իրավունքը։ «Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրազեկման քարոզարշավի շրջանակներում իրականացվել է «Իրավունք և հարգանք» ֆոտոշարքը, որի նպատակն է…

Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ընտրություններին մասնակցելու առումով կրկին լրջագույն խոչընդոտներ կան

Հայաստանում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների կողմից ընտրություններին մասնակցելու առումով կրկին լրջագույն խոչընդոտներ կան ««ՀՀ ընտրական օրենսգիրք» հայաստանի հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծում։ Առաջարկել ենք հետևյալը․ Նախագծի հոդված 3-ի 2-րդ մասով ներկայացվող փոփոխությունն անհրաժեշտ է խմբագրել, քանի որ․ 1․ ընտրության օրը գտնվելու վայրի համայնքում ընտրելու մեխանիզմը վերաբերում է ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին…

Քննարկում նախարարությունում. «Էխո»-ի առաջարկներն ստացել են դրական արձագանք

Սույն թվականի հուլիսի 11-ին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված քննարկում՝ «Պետական հավաստագրերով տրամադրվող անվասայլակների և լսողական սարքերի ձեռքբերում» թեմայով, որը գլխավորում էր ԱՍՀ նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը։ Քննարկման նպատակը պետական հավաստագրերով անվասայլակներ և լսողական սարքեր ստանալու խոչընդոտների նախնական քարտեզագրումն էր՝ մասնակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների, երեխաների ծնողների, հավաստագրեր…

Սայլակի փոխարեն հավաստագրի տրամադրման խնդրահարույց պատկերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր նոր նախագծով առաջարկում է հաշմանդամի սայլակներ և լսողական սարքեր տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համապատասխան սայլակ կամ լսողական սարք: Մինչդեռ, նախագծում հաշվի չեն առնվել մի շարք սարքավորումներ, քայլակներ և օժադակ տեխնիկա, որոնք, ուղղակիորեն, անհրաժեշտություն են տարբեր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց…

Ինստիտուցիոնալացման վնասները․ «Օշական» վերականգնողական կենտրոնի փակումը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանը ընդունեց 58 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ըստ որի, որոշվեց, որ պետական բաժնեմաս ունեցող 47 օբյեկտներ կդրվեն աճուրդի և կմասնավորեցվեն։ Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում են նաև որոշ բժշկական կենտրոններ, որոնց թվում` «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը։ Մինչ օրինագծի հաստատումը, այս կենտրոնի մասնավորեցմանը ընդդիմացել…

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Սույն թվականի հունիսի 1-ին, «ՄԵՏԵԼԻՑԱ» սրճարանում կայացավ հունիսմեկյան միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառումը հերթական առիթը հանդիսացավ արդեն իսկ 9-րդ անգամ տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը կազմակերպության օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին։ Տոնն անշուշտ, իրական էր և զգալի հատկապես երեխաների աչքերում բերկրանքով, նրանց հարազատների լիաթոք ուրախությամբ։ «ԷԽՈ» ՀԿ-ի միջոցառումները, ծրագրերը առանձնանում…

Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամության միջազգային օրը

Այսօր դեկտեմբերի 3-ն է, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այն հռչակվել է 1992թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ապահովելով լիակատար սոցիալական ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Այս իմաստով, մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կանսկսած գործատուների վերաբերմունքից, մինչև իսկ` զուտ մարդկային շփումներ, չնայած այն…