Ինստիտուցիոնալացման վնասները․ «Օշական» վերականգնողական կենտրոնի փակումը

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանը ընդունեց 58 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ըստ որի, որոշվեց, որ պետական բաժնեմաս ունեցող 47 օբյեկտներ կդրվեն աճուրդի և կմասնավորեցվեն։ Մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում են նաև որոշ բժշկական կենտրոններ, որոնց թվում` «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնը։ Մինչ օրինագծի հաստատումը, այս կենտրոնի մասնավորեցմանը ընդդիմացել…

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը

Սույն թվականի հունիսի 1-ին, «ՄԵՏԵԼԻՑԱ» սրճարանում կայացավ հունիսմեկյան միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառումը հերթական առիթը հանդիսացավ արդեն իսկ 9-րդ անգամ տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը կազմակերպության օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին։ Տոնն անշուշտ, իրական էր և զգալի հատկապես երեխաների աչքերում բերկրանքով, նրանց հարազատների լիաթոք ուրախությամբ։ «ԷԽՈ» ՀԿ-ի միջոցառումները, ծրագրերը առանձնանում…

Այսօր դեկտեմբերի 3-ն է՝ հաշմանդամության միջազգային օրը

Այսօր դեկտեմբերի 3-ն է, որն ամբողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այն հռչակվել է 1992թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը, ապահովելով լիակատար սոցիալական ներառումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Այս իմաստով, մեր երկրում դեռևս բազմաթիվ խնդիրներ կանսկսած գործատուների վերաբերմունքից, մինչև իսկ` զուտ մարդկային շփումներ, չնայած այն…

ՄԵՐ ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԸ…

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, ամեն տարի հունիսի մեկը նշվում է որպես երեխաների պաշտպանության օր: Այս օրվան հատկապես մանուկներն սպասում են սրտատրոփ, քանզի բոլորի ուշադրությունը սևեռված է հենց նրանց: Սակայն երեխաներին սիրով ու հոգատարությամբ պետք է շրջապատել ամեն օր: Դրա կարիքն ունեն հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաները, ովքեր հաճախ անտեսվում են հասարակության կողմից:

Սփյուռքը ևս պատրաստ է աջակցելու…

Այսօր «Անդրադարձ» ակումբում կայացավ մամլո ասուլիս՝ նվիրված Ֆրանսիայի Փարիզ, Մարսել քաղաքներում և Ավստրիայի Վիեննա քաղաքում Հայաստանի «ԷԽՈ» հասարակական կազմակերպության և Ֆրանսիայի «Հայ ուսանողական միության» ջանքերով առաջիկայում կազմակերպվող բարեգործական համերգներին, որոնց հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը: Հայաստանում նախկինում ևս բարեգործական համերգներ կազմակերպվել են, սակայն Եվրոպայում առաջին անգամ ենք նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Գաղափարը Ֆրանսիայում…

Գալիք տարին լինելու է իրավահավասարության տարի…

Մենք կձգտենք, որ 2016 թվականը լինի հաշմանդամություն ունեցող անձանց համայնքային ներառման և իրավահավասարության տարի…  «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2016 թվականը լինի բարության և առաքինության հաղթանակի տարի, նորանոր ձեռքբերումների և բազում հաջողությունների տարի մեր ժողովրդի համար, թող, որ բոլոր ջանքերն ու ներդրումները լինեն արդարացված…

Ծխախոտի դեմ պայքարի ծրագրերում չեն ներառում հաշմանդամություն ունեցող անձանց

Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված՝ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր։ Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից, ևս մշակում և իրականացնում են ծրագրեր, բայց ինչպես պետական, այլև ոչ պետական ծխախոտի դեմ պայքարի ծրագրում չեն ներառում հաշմանդամություն ունեցող անձանց: Արդյունքում հաշմանդամություն ունեցող…

Աջակցություն Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել` հարստացնելով մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հայտնի է այն միտքը, որ մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման…

Մեր հունիսմեկյան միջոցառումը

Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո, պաշտպանության, և այդ հարցում մեծ է հատկապես ծնողների դերը: Հայաստանում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, բայց  հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաներն անմատչելի միջավայրի և…

«ԷԽՈ» ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2015-ը լինի հաջողակ և արգասաբեր տարի մեր ժողովրդի համար, թող հաջողություն, խաղաղություն և սեփական քրտինքով սեփական ընտանիքն ու երկիրը շենացնելու հնարավորություն լինի գալիք տարում: Մաղթում ենք, որ 2015 թվականը դառնա նոր հաղթանակների և սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի,…

MOTIVATION‬-ը հասավ իր այս տարվա եզրափակմանը

Դեկտեմբերի 2-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» հետազոտության արդյունքների վերաբերյալ զեկույցի  ներկայացումը և ծրագրի եզրափակումը: Միջոցառումը կրում էր «MOTIVATION FINAL» խորագիրը: Օրակարգում ներկայացված էին հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի խնդիրները, բացթողումները: Քննարկվեցին վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակները, որպեսզի դրանց  հետ առնչվող  հաշմանդամություն ունեցող անձը ստանա…

«Քո ընտրությամբ մի խլիր կյանք» հանրային քննարկում

Դեկտեմբերի 1-ին «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամությունը» խորագրով հանրային քննարկում: Միջոցառումը կրում էր «Քո ընտրությամբ մի խլիր կյանք» խորագիրը: Օրակարգում ներկայացված էին սեռով պայմանավորված աբորտներն ու հաշմանդամության խնդիրներին ուղղված իրականացվող քաղաքականության կիրառման հաջողություններին ու հնարավորություններին առնչվող թեմաներ՝ ի նպաստ սեռով պայմանավորված աբորտներն թվի կրճատմանը: Ինչպես նաև զուգահեռ խոսվեց ՁԻԱՀ-ի մասին,…

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված

Աշխարհի բնակչության մեկ քառորդն  առնչվում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ որպես խնամող կամ ընտանիքի անդամ: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1992 թվականին հռչակել է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր` նպատակ ունենալով պաշտպանել նրանց արժանապատվությունը և ապահովել լիակատար ինտեգրում: Այս օրն առիթ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հիշեցնեն ու բարձրաձայնեն իրենց իրավունքների, դրանց ոտնահարման եւ…

Հանդիպում ՀՊՏՀ դասախոսների հետ

Հոկտեմբերի 17-ին «Էխո» ՀԿ ներկայացուիչներն հանդիպում ունեցան Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Սեմինար-քննարկաման թեման էր կրթության որակի բարելավումը և մատչելիության ապահովումը Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող ուսանողության համար: Քննարկման ընթացքում ինչպես համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ «Էխո» ՀԿ-ի կողմից հնչեցին բազմաթիվ կարծիքներ և տեսակետներ, ծավալվեց աշխույժ և սրտացավ բանավեճ վերոհիշյալ խնդիրների շուրջ: Հանդիպման…

Motivation-ը՝ ՀՊՏՀ-ի ուսանողների հետ

Մի քանի օր առաջ «Էխո» ՀԿ ներկայացուիչներն «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում հերթական սեմինար-քննարկումն անցկացրեցին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, որի ընթացքում վեր հանվեցին և շոշափվեցին հանրապետությունում բնակվող հաշմանդամություն ունեցող ուսանողությանը վերաբերող կարևորագույն հիմնախնդիրներ:

Սեմինար-քննարկում Բրյուսովի անվան համալսարանում

Հոկտեմբերի 6-ին Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ «ԷԽՈ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի սեմինար-քննարկումը, որին մասնակցեցին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Motivation. Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները ԲՈՒՀ-երում

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները բուհերում լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սկսել մարդկանց մտածելակերպը փոխելով, անհրաժեշտ է, որպեսզի բուհերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք դրսևորվի: Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում հայտարարեց «ԷԽՈ» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:

Motivation-ը՝ Վ. Բրյուսովի ուսանողների հետ

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց (Motivation)» ծրագրի շրջանակներում կազմակերպվող թվով 50 ուսանողների հետ ոչ ֆորմալ սեմինար-քննարկում:

Ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող անձինք դուրս մնում բուհական ոլորտից

Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած բուհական խոչընդոտները հաղթահարելու նպատակով «ԷԽՈ» աջակցման կենտրոնը իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց բուհական ոլորտի բարելավումը որպես մասնագիտության խթանման միջոց»: Ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց բուհական հաստատությունների հավասար պայմանների և ուսումնական մատչելիությանը` որպես մարդու հիմնարար իրավունք: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային…

Մեր հունիսմեկյան միջոցառումը «Վիտամին» ակումբում

Ըստ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի՝ յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք: Բայց այսօրվա իրականությունը այլ է, մանավանդ երբ խոսքը գնում է հաշմանդամություն ունեցող երեխաների մասին… «ԷԽՈ» աջակցման կենտրոնը արդեն 7 տարի է, ինչ տոնում է հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային…

1 2 3 4