Ես արդեն քրիստոնյա եմ…

Մայիսի 13-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ տասը հաշմանդամ և անապահով ընտանիքի երեխաների և երիտասարդների մկրտության արարողություն: Հայ առաքելական եկեղեցում, մկրտվելով հոգևոր հոր օրհնությամբ, օծվելով սուրբ մերոնով` երեխաները դարձան քրիստոնյա: Մկրտության արարողությունից հետո Լունապարկի «ՍԿՈԲ» սրճարանում տեղի ունեցավ հյուրասիրություն երեխաների և նրանց ծնողների համար:

Դիմավորենք գարունը նվերներով…

«ԷԽՈ» ՀԿ-ն 2011 թ. մարտին իրականացրեց արդեն իսկ ավանդույթ դարձած նվերների բաժանումը` կապված գարնանային տոների հետ: 120 հաշմանդամ եւ սոցիալապես անապահով երեխաներին նվերներ բաժանվեցին: Նվերների մեջ ընդգրկված էին գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, հագուստ եւ խաղալիքներ: Գրենական պիտույքները եւ հիգիենայի պարագաները մեզ էր տրամադրել մեր գործընկեր «Ամքոր» ընկերությունը: Օգտվելով առիթից ցանկանում ենք եւս մեկ անգամ հայտնել…

Ուրախ Ամանոր…

Արդեն երեք տարի է, և կարծես դարձել է ավանդություն, որ «ԷԽՈ» ՀԿ-ն մեծ շուքով նշում է Ամանորը: Այս տարի էլ «ԷԽՈ» ՀԿ-ն և «Թատրոնիկ» մանկապատանեկան թատերախումբը ներկայացրին  Ամանորյա հեքիաթ-ծրագիր և զվարճացրին մեր փոքրիկներին, ինչու չէ նաև մեծերին: «ԷԽՈ»  ՀԿ-ն իր շահառուների համար պատրաստել էր նվերներ, որոնք էլ  փոքրիկներին հանձնեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, իսկ վերջում…

Գյուղի զարգացման կենտրոնը (CARD) մեր կողքին է…

Այս անգամ էլ «ԷԽՈ» ՀԿ-ի խնդրանքն անարձագանք չթողեց ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը  (CARD) իր մասնակցությունը ցուցաբերեց մեր երկու ծրագրերին: Հիմնադրամը «ԷԽՈ» ՀԿ-ի հաշվեհամարին փոխանցեց 480.000 դրամ, ինչպես նաև աշխատակազմն իր միահամուռ ուժերով սատարեց մեզ տոնածառի գեղեցիկ խաղալիքների,  ամանորյա նվեր – տոպրակների գնման և պատրաստման գործում:

«ԷԽՈ» ՀԿ-ն սիրով ձեռք մեկնեց «Օգնեմ» հիմնադրամին…

2010թ. Դեկտեմբերի 17-ին «Օգնեմ»  հիմնադրամը, որի գործունեությունն է օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների բուժմանն աջակցությունը, ծանոթ լինելով և բարձր գնահատելով «ԷԽՈ» ՀԿ-ի իրականացրած ծրագրերը, որոնք էլ ուղղված են հաշմանդամ և սոց. անապահով երեխաներին աջակցությանը, դիմում է ներկայացնում «ԷԽՈ» ՀԿ-ին` իրենց կազմակերպությանը հնարավորինս աջակցելու խնդրանքով: «ԷԽՈ»  ՀԿ-ի խորհուրդը,  որոշեց անարձագանք չթողնել «Օգնեմ»  հիմնադրամի խնդրանքը և աջակցել փոխանցելով…

Դեկտեմբերի 3-ը` Հաշմանդամների միջազգային օր…

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:  Դեկտեմբերի 3-ին կազմակերպվեց  միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր, նվերներ և հյուրասիրություն:Այդ օրն էլ ներկա գտնվող մեր բոլոր բարերարներին հանձնեցինք շնորհակալագրեր, քանզի նրանք միշտ սատարում են մեզ, հաշմանդամ և  սոց. անապահով երեխաներն էլ ստացան նվեր-տոպրակներ, իսկ նրանց ծնողների…

Սոնա Շահգելդյանը և մեր երեխաները…

«ԷԽՈ» ՀԿ-ն 15 երեխաների համար անակնկալ էր պատրաստել: Սեպտեմբերի 1-ի առիթով «Երկու երես» ամսագիրը հանդիպում էր կազմակերպել երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ: Ջերմ շփման և զրույցի ընթացքում պարզվեց, որ երգչուհի Սոնան նվերներ է պատրաստել: Սեպտեմբերի 12-ին «ԷԽՈ» ՀԿ-ի 15 երեխաներ նվեր ստացան Սոնա Շահգելդյանից և «Երկու երես» ամսագրից: Իսկ Մովսես Բաբաքյովխյանը և Մերի Մանուկյանը մկրտվեցին:

Պաշտպանենք մեր երեխաներին…

Հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր, «ԷԽՈ»  ՀԿ-ին տրամադրված կրթարանի բացում, նվերներ և հյուրասիրություն:Միջոցառումը սկսվեց համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ Մասիս քաղաղի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգին իրենց մասնակցությունն էին բերել ճանաչված երգիչներ, երաժշտական դպրոցի սաներ, հյուրեր, պետական այրեր: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Արարատի…

«ԷԽՈ» ՀԿ-ի 10 հաշմանդամ երեխաների մկրտությունը…

2009թ.-ի օգոստոսի 28-ին Մարմարաշենի եկեղեցում տեղի ունեցավ «ԷԽՈ» ՀԿ-ի 10 հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների մկրտության արարողությունը: Օրը հիանալի անցավ և’ երեխաների, և’ նրանց ծնողների համար: Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոր օրհնությամբ, օծվելով սուրբ մերոնով` երեխաները դարձան իսկական հայ քրիստոնյաներ: Եկեղեցում տեղի ունեցած արարողությունից հետո, տեղի ունեցավ հյուրասիրություն, երեխաներին բաժանվեցին նվերներ` տրամադրված հովանավորների կողմից: Բոլորը…

Մեր ամառային հանգիստը Սևանում և Ծաղկաձորում…

2009թ. օգոստոսի 11-12-ին «ԷԽՈ» ՀԿ-ն իր մի խումբ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների համար կազմակերպեց երկօրյա հանգիստ Սևանի “Արևիկ” հանգստյան տանը:Կազմակերպությունն ապահովեց երեխաների երեքանգամյա սնունդը: Հանգստյան տան խաղասրահը ողջ երեկո մեր երեխաների տրամադրության տակ էր: Կազմակերպության կամավոր աշխատակիցների կողմից կազմակերպվեցին բազմաբնույթ խաղեր, ինչպես նաև անցկացվեց սեղանի թենիսի մրցույթ: 2009թ-ի օգոստոսի 1-ին «ԷԽՈ» ՀԿ-ն իր մի…

1 2 3 4