📢Ուրախությամբ ուզում ենք հայտարարել մեր նոր՝ «Կարողությունների զարգացում` հանուն արդյունավետ ծառայությունների․ #CB4CP» ծրագրի մասին, որն իրականացնելու ենք Armenian Paramedical Association – Հարբժշկական հայկական ասոցիացիա-ի հետ համագործակցության շրջանակներում։

❗️❗️❗️Մենք հասկանում ենք, որ Հայաստանում Մանկական Ուղեղային Կաթված Ունեցող երեխաների շահերի պաշտպանությունը ներառում է նաև նրանց համար արդյունավետ ծառայությունների միջավայր ստեղծելուն ուղղված քայլերը և այս առումով կարևոր է յուրաքանչյուր արժեքավոր համագործակցություն՝ բոլոր դերակատարների հզորացման նպատակով։

✅«ԷԽՈ» Կազմակերպություն -ը վստահ է, որ ✅Armenian Paramedical Association – Հարբժշկական հայկական ասոցիացիա -ի հետ համագործակցությունը լինելու է շարունակական է և Ասոցիացիայի մասնագիտական ներուժը նպաստելու է ՄՈՒԿ ունեցող երեխաների հետ աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը և նրանց համար հարբժշկական ծառայությունների բարելավմանը։