ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը հիմնադրումից ի վեր պարտավորվել է իր ուժերի սահմաններում պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և անձանց շահերն ու իրավունքները (դատարանում և այլ պետական ու ոչ պետական հաստատություններում), բացի այդ հիմնովին ճանաչում է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես մարդու հիմնարար իրավունք:

Այժմ 2015 թվականից «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը մշակել և իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան» նոր նախագիծը (այսուհետ նաև՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպան): Հանդիսանալով անկախ և անկողմնակալ նախագիծ՝ այն խթանում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների մատչելիությունը` որպես մարդու հիմնարար իրավունք, ինչպես նաև իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, որոնք պետք է բխեն նաև ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներից:

Ինչպե՞ս դիմել

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանին կարող եք բողոքել Ձեր խախտված կամ խախտվող իրավունքի դեպքում։ Ուստի, այս բաժինը հնարավորություն է տալիս առցանց էլեկտրոնային դիմում գրել Ձեր բողոքի մասին։ Լրացրե´ք այս դիմում-հայտը և մենք անպայման կարձագանքենք Ձեր խնդրին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այս բաժնի միջոցով առցանց էլեկտրոնային դիմումները նախնական ընթացակարգով քննության կենթարկվեն, որից հետո մեր սոցիալական աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ: Խորհրդատվությունը և բոլոր ընթացիկ գործողությունները կատարվում են բացարձակապես անվճար:

Ձեր անձնագրային և անձնական տվյալների հավաքագրումը կատարվում է կեղծ դիմումների կանխելու նպատակով: Մենք երաշխավորում ենք ձեր անձնական տվյալների գաղտնիությունը: