ԼՐԱՀՈՍ
19 Ապր 2024

Ըստ «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության 2.3.5 դրույթի՝
Աջակցել հաշմանդամության խնդիրների լուծմանը՝ հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և դրանց ներառականության ապահովման միջոցով:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ մոնիթորինգը՝ պլանավորված, համակարգված, հաստատված կարգով իրականացվող սոցիալական իրականության որոշակի կողմի ուսումնասիրությունն է, որն ուղղված է իրականության դրական փոփոխությանը` առանց որևէ բռնության գործադրման:
«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ուրույն տեղ է հատկացնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մոնիթորինգին՝ վեր հանելով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող խնդիրներն ու գործունեություն ծավալում վերհանված խնդիրների լուծման շուրջ:

Մշտադիտարկման խնդիրները և գործառույթները

  • Մշտադիտարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և իրավական գործընթացի վրա համապատասխան իրավական ակտերի ներգործության աստիճանը և կիրառելիությունը:
  • Մշտադիտարկման հիման վրա վերլուծվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ մշակվում առաջարկություններ:
  • Մշտադիտարկման հիման վրա մշակվում է առաջարկություններ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և ռազմավարությունների, տարեկան ծրագրի, հաշվետվությունների և դրանց կատարումն ապահովող այլ փաստաթղթերի վերաբերյալ:
  • Մշտադիտարկում է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման և դրանց իրականացման գործընթացի վերաբերյալ:
  • Մշտադիտարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և շահերի պաշտպանության համար պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և այդ ոլորտում գործող հասարակական, գիտական և այլ կազմակերպությունների համագործակցության աշխատանքները:
  • Մշտադիտարկվում է հաշմանդամություն ունեցող անձանց կամ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները և առաջարկությունները:
  • Մշտադիտարկման արդյունքում կազմվում է տարեկան զեկույցը՝ «ԷԽՈ» ՀԿ-ին հասցեագրված հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ բողոքների, օրենսդրության վերլուծության, մամուլի արժանահավատ և չհերքված հրապարակումների, միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցների, ինչպես նաև հաշմանդամության ոլորտի մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա: