Սկսում ենք #accessYerevan նախագիծը։
Երևանի քաղաքապետարանը լուրջ չի ընդունում կամ չի տիրապետում տեղաշարժման, տարածական կողմնորոշման խնդիրներ ունեցող անձանց համար մատչելիության թերևս նվազագույն գիտելիքներին, այլապես տեղ-տեղ կառուցվող թեքահարթակներից բացի`
1. Ուշադրություն կդարձներ Երևանի ծայրամասերի վարչական շրջանների մատչելիության անմխիթար վիճակին,
2. Վերջապես կսկսեր գոնե քննարկումներ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար ուղենշող սալահատակների տեղադրման և տարածական կողմնորոշման ապահովման այլ մեխանիզմների վերաբերյալ,
3. Քաղաքը կապահովեր համապատասխան հարմարեցումներով կողմնորոշման խնդիրներ ունեցող անձանց համար,
4. Ձեռնամուխ կլիներ ավտոբուսային կանգառների ենթակառուցվածքների զարգացմանը,
5. Մետրոյի կայարանները անվտանգ կդարձներ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար,
6. Նման խնդիների լուծման գործում կառաջնորդվեր համընդհանուր դիզայնի պահանջներով,
7. Ու ևս հարյուրավոր շուտափույթ լուծում պահանջող խնդիրներ քննարկեր․․․ բայց դե Երևանի քաղաքապետարանում դրա համար գումար ՉԿԱ։
Մատչելի Երևա՞ն, չէ, չենք լսել դրա մասին․ չենք էլ լսելու՞ մոտակա տարիներին։