ԼՐԱՀՈՍ
23 Ապր 2024

«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող շուրջ 200 երեխաներին տրամադրում է սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ օժանդակ սարքավորումներ: Այս անհրաժեշտ պարագաները նպաստում են հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը, ինչպես նաև նվազեցնում է ՄՈՒԿ-ի երկրորդական բարդությունները։

Այժմ կազմակերպությունը սկսել է համահայկական համալիր միջոցառումների մի շարք «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով, որի արդյունքում կկառուցվի հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական վերականգնումը և ներառումը ապահովող այլընտրանքային կենտրոն։

Համախմբվե՛նք և մեր ներդրումը ունենանք հաշմանդամություն ունեցող երեխաների համար առավել քան կարևոր սոցիալական ապահովության, պաշտպանվածության, հասարակական կյանքում նրանց ներառման իրավունքի, պաշտպանված ընտանիքում ապրելու և հարգվելու պատասխանատու գործի համար:

Ամբողջական ծրագրին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։