PR ծառայություններ

Քարոզչությունն արվեստ է` ուրիշներին
 համոզելու մի բանում, ինչին ինքդ չես հավատում: Աբբա Էբան

Մոտ տասը տարի առաջ Հայաստանում PR բառը շատ քչերն էին լսել, իսկ իմաստը հասկանում էին լավագույն դեպքում` մեկ-երկու տասնյակից ոչ ավելի մարդիկ: Այսօր PR բառն օգտագործում են ամեն քայլափոխի` ով պատահի և ինչպես պատահի: Իհարկե, տասը տարվա ընթացքում շատ բան է փոխվել, սակայն մեկ հանգամանք մնացել է անփոփոխ` այսօր էլ (ինչպես և տասը տարի առաջ) PR արտահայտության իմաստն այդքան էլ շատ մարդ չի հասկանում: Սակայն սա փաստի սուբյեկտիվ կողմն է: Բայց, ինչպես ցանկացած երեւույթ, PR-ն ունի նաև օբյեկտիվ ընկալում:
Այսօր մարդիկ ավելի են վստահում սեփական ուժերին և փորձում են իրենց մտահաղացումներն իրագործեն տարբեր կերպ` բիզնեսի, կամ հասարակական գործունեության միջոցով: Դժվար ու խոցելի է դիմակայել բիզնես ոլորտի մրցակցությանը, պայքարել կայացած ընկերությունների դեմ հանուն կայացման:
Այս ամենում կայանալու համար պետք է ճիշտ մենեջմենթի և գրագետ PR-ի գործածում: Ինչպես գիտենք PR-ը մեզանում դեռ ամենաերիտասարդն է: Եվ հայ գործարարները PR-ի մասին հիմնականում հիշում են այն դեպքում, երբ ծանր վիճակում են հայտնվում միջազգային կամ տեղական մամուլի հրապարակումներից հետո: «Սև PR-ի» դեպքում հրապարակումներն իրենց ետևից հասարակության մեջ բացասական մեծ ալիք են բարձրացնում, որովհետև, ի տարբերություն շոու-բիզնեսի, այստեղ «Սև PR-ի» ազդեցությունը կարող է բերել բավականին տխուր վերջաբանի: Թեպետ մեր բիզնեսմենների մեծ մասը լավ չեն հասկանում «Սև PR» արտահայտության իմաստը (ինչպես նաև ընդհանրապես PR արտահայտության իմաստը): Եթե տպագրված կամ հաղորդված լուրն իրականություն է, ապա դա ոչ թե «Սև PR» է, այլ պարզապես փաստի արձանագրում:
Պետք է հասկանալ, որ PR-ը կարող է հաջողություն բերել, և հակառակը: Lրջորեն մոտենալ PR-ին դա չի նշանակում ինքնագովազդ, այլ ճիշտ քաղաքականություն, իսկ այդ հարցում «ՄԵՆՏԱԼԻՍՏ» ստուդիայի հմուտ մասնագետները կարող են օգնել՝ զարգացներով Ձեր վեբ կայքը և Ձեր PR-ը…

Պատվերների կամ լրացուցիչ խորհրդատվության համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48.94.94 կամ գրեք մեզ` info@irazekum.org:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.