ԱՌԱՋԱՐԿ-ՆԱԽԱԳԻԾ

«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին: Կազմակերպության նպատակն է՝ պաշտպանել և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, իրականացնելով առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր, որով կազմակերպությունը միտված է խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և նրանց իրավունքների լիարժեք ապահովումը Հայաստանում:

Ուստի, հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը երկրում՝ ինչի արդյունքում նվազում են աջակցության, վերականգնողական ծրագրերի իրականացման հավանականությունը, կազմակերպությունը զուգահեռաբար ձևավորեց նոր թիմ՝ Հայաստանում իր տեսակի մեջ առաջին բարեգործական պրոդաքշնը (այսուհետ՝ «ԷԽՈ ՊՐՈԴԱՔՇՆ») բարեգործական ծրագրերի շրջանակներում:

Դիմում ենք սփյուռքի բոլոր հայ համայնքներին և դիմում ենք կոչով՝ միանալու մեր աննախադեպ նախաձեռնությանը, փոխհամագործակցություն ձևավորելու և արդյունավետ կազմակերպելու ծրագրերը՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների առողջության վերականգնման և պահպանման:

Այսպիսով, երկրորդ բարեգործական համերգի շրջանակներում մասնակցում են անվանի երգիչ-երգչուհիներ՝ Լիաննան, Եվա Կանսը, Նառան, Լիլիթ Ալավերդյանը, Մայքլ Քոթանջյանը, Վրեժ Կիրակոսյանը և Վարդգես Շահինյանը:

Նշենք, որ կազմակերպությունն իր գործունեությունը ծավալում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև այլ պետություններում` նրանց օրենսդրությանը համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

Կից ներկայացնում ենք կազմակերպության գործունեությունն ամրագրող իրավական փաստաթղթերը։

Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների: